ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Հնդկաստանում շուտով կհայտնվեն «արևային» գնացքներ

Շուտով հնդկական երկաթուղին «կանաչ» կդառնա արևային տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Արևի էներգիայով աշխատող գնացքի ստեղծման իր ծրագիրը կյանքի կոչելու համար Indian Railways ընկերությունը որոշել է իր 250 գնացքների վրա արևային ճկուն վահանակների տեղադրման մրցույթ հայտարարել:
Ծրագրվում է, որ գնացքը կունենա սովորական դիզելային շարժիչներ մեկնարկի համար, իսկ արևային մարտկոցները կապահովեն էլեկտրաէներգիայի բոլոր ներքին պահանջմունքները՝ ներառյալ լուսավորությունը և օդափոխությունը: Նաև պետք է վագոններում տեղադրվեն լրացուցիչ մարտկոցներ տանիքներից ստացվող էներգիայի կուտակման համար: Ուսումնասիրությունների համաձայն՝ արևային էներգիայով աշխատող գնացքը կարող է դիզելային վառելիքի օգտագործումը նվազեցնել տարեկան ավելի քան 90 000 լիտրով, նաև ածխածնի երկօքսիդի արտանետումները կրճատել ավելի քան 200 տոննայով:
Նախագծի սկզբնական փուլում այդպիսի համակարգերով կսարքավորվի 6 գնացք: Եթե փորձարկուների արդյունքները դրական լինեն, ընկերությունը նախագծի լիամասշտաբ իրականացում կձեռնարկի: