ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Արհեստական ինտելեկտը կարող է մեքենայի մակնիշով որոշել ռասան     

Արհեստական ինտելեկտը կարող է ճշմարտության բարձր աստիճանով որոշել ռասայական պատկանելիությունը, կրթության մակարդակը և մարդու քաղաքական հայացքները՝ կախված այն բանից, թե ինչ մեքենա է նա վարում, գրում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի լրատուն:
Սթենֆորդի համալսարանի հետազոտողները 50 միլիոն, հաճախ վատ որակ ունեցող, պատկերների վրա փորձել են համակարգչային տեսողության մեթոդը, որը ստացվել է  Google Street View –ի օգնությամբ:
200 քաղաքի մեքենաների 22 միլիոն լուսանկար (ԱՄՆ տրանսպորտային միջոցների մոտ 8 տոկոսը) հատուկ ալգորիթմի միջով են անցել: Նեյրոցանցը ճշտորեն պարզել է մեքենայի տեսակը դեպքերի 88 տոկոսում, արտադրողին՝ 66 տոկոսով, մեքենայի մոդելը՝ 52 տոկոսով:
Պարզվել է, որ ասիական ծագումով ամերիկացիները մյուսներից ավելի հաճախ են գնում «Հոնդա» և «Տոյոտա», այն դեպքում, երբ աֆրոամերիկացիները շատ են սիրում «Կադիլակ» և «Կրայսլեր»: Այն շրջաններում, որտեղ անգլոսաքսոններն են ավելի շատ, առավել հաճախ կանգնած են «Սուբարու» և «Ջիպ»: Մի շարք ճշտումներ են արվել նաև կրթության ու սոցիալական կարգավիճակի մասին: Բայց հետազոտության ամենահեռանկարային մասը ամերիկացիների քաղաքական հայացքների որոշումն է:
Եթե դուք վարում եք փողոցում և ամենուր փիքափներ են, ապա 100-ց 82 տոկոս հավանականություն կա, որ այդ շրջանում մեծ մասամբ քվեարկում են հանրապետականների օգտին: Իսկ եթե քաղաքում ավելի շատ սեդաններ են վարում, ապա 88 տոկոսանոց հավանականություն կա, որ դա դեմոկրատների հատված է: