ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

«Խելացի» ակնոցը ոստիկաններին կօգնի հայտնաբերել հանցագործներին

Չինաստանի ոստիկանությունը նոր գաջետ է ստացել, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն հայտնաբերել կեղծ փաստաթղթերն, ինչպես նաև բարձր որակով ձայնագրել տեղի ունեցող իրադարձությունները: GLXSS Pro «խելացի» ակնոցի վրա չինական երկաթուղային ոստիկանությունն աշխատել է 2 ամիս: GLXSS Pro-ն արտադրվում է այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ Google, Lenovo, Microsoft և China Aeronautics Consortium: GLXSS ակնոցի վրա տվյալները փոխանցվում են Android-ի միջոցով: Այդ սարքի օգնությամբ  չինացի ոստիկաններին հաջողվել է 7 հանցագործի և կեղծ փաստաթուղթ ունեցող 26 մարդու հայտնաբերել: Արտադրողները պատմել են, որ GLXSS-ը հագեցած է Cortex-A7 4-միջուկային պրոցեսորով և 1 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողությամբ: