ՆՁԱԿ
   
   

Ինովացիոն նորույթներ

Ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը, հնարավոր է, ավելի շատ աշխատատեղեր ստեղծեն

Ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը, հնարավոր է, ավելի շատ աշխատատեղեր ստեղծեն, քան կվերացնեն: Այս մասին նշված է Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցում:
75 մլն աշխատատեղերի վերացման պարագայում նորագույն տեխնոլոգիաների հաշվին լրացուցիչ 133 մլն նոր թափուր տեղ կհայտնվի:
Կնվազի ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող աշխատատեղերի քանակությունը, միաժամանակ կաճի արհեստական ինտելեկտի հետ աշխատել կարողացողների պահանջարկը:
Սակայն հաղորդվում է, որ ձեռնարկություններից և կառավարություններից կպահանջվի ներդրումներ կատարել այդ հմտությունները մարդկանց սովորեցնելու համար: Տնտեսության որոշ հատվածներում արդեն այսօր լուրջ փոփոխություններ են զգացվում:
Արևմտյան Եվրոպայում դիտվում է ծրագրային ապահովման, վեբ-դիզայնի և վերլուծաբանների աշխատատեղերի աճ, մինչդեռ առևտրի մասնագետները, լրագրողները և վարչական աշխատողներն արդեն բախվում են աշխատանք գտնելու դժվարություններ հետ:
Փորձագետների տվյալներով՝ 2022 թվականին ձեռնարկություններում մեքենաները կկատարեն աշխատանքի միջինը 42 տոկոսը՝ այսօրվա 29 տոկոսի համեմատությամբ: