ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Գրաֆենային անձրևանոցը շոգին կզովացնի, իսկ ցրտին կտաքացնի  

Vollebak ընկերությունը աշխարհում առաջին բաճկոնն է թողարկել, որը պատրաստված է գրաֆենի կիրառմամբ՝ ինովացիոն նյութ, որը պողպատից ավելի ամուր է, սակայն միլիոն անգամ բարակ է թղթից: Ինչպես պնդում են այն ստեղծողները՝ եղբայրներ Սթիվ և Նիկ Թիդբոլները, իրենց մշակումն օժտված է «ապագայի նյութի» կախարդական հատկություններով. այն հեռացնում է ավելորդ խոնավությունն ու ջերմությունը, ոչնչացնում է բակտերիաները և դրա հետ մեկտեղ՝ էլեկտրականություն է հաղորդում:
Հրաշք բաճկոնը պատրաստված է երկկողմանի նյութից: Արտաքին կողմը պատրաստված է գրաֆենային «նանոպլաստինից» (չմշակված գրաֆիտի և պոլիուրետանի միախառնման արդյունքում ստացված թաղանթ) և գորշ-պողպատագույն է, աստառը սև անփայլ նեյլոնից է:
«Բաճկոնը կարող է ձեր շուրջը հաղորդել ոչ միայն մարմնից եկող ջերմությունը՝ մաշկի ջերմաստիճանը հավասարեցնելու և մեծացնելու համար, այլ նաև տեսականորեն կարող է պաշարել անսահմանափակ քանակությամբ ջերմություն և որպես ռադիատոր աշխատել»,- ասում է Սթիվ Թիդբոլը: Նրա խոսքով՝ Vollebak-ի ստեղծման համար տարիներ շարունակ գիտահետազոտական աշխատանքներ են կատարել, և դեռևս 2 տարի առաջ դրա հայտնվելը անհնար էր:
Արևոտ օրերին «կախարդական» անձրևանոցը ջերմությունը կլանում է, իսկ ցուրտ օրերին՝ այն ցրում է մարմնի շուրջը, տաքացնելով գործվածքի ամենասառը հատվածները: Բաճկոնը պատրաստվել է առանց կարերի՝ դրա մասերը կտրվել են լազերի միջոցով և հերմետիկորեն իրար են միացվել ջերմային եղանակով: Vollebak նորույթը կարելի է գնել 695 դոլարով: