ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Չինաստանը դիվանագետների համար արհեստական ինտելեկտի համակարգ  է մշակում

Չինաստանը մշակում է արհեստական ինտելեկտի համակարգ, որը մոտ ապագայում կարող է եթե ոչ փոխարինել դիվանագետներին, ապա նրանց համար լուրջ աջակցություն դառնալ:
Խոսքը մի քանի համակարգչային ծրագրերի նախատիպերի մասին է, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտ եւ մեծ քանակությամբ տվյալներ են պահպանում՝ բարձրաշխարհիկ ընդունելություններին լսած բամբասանքներից մինչեւ բանակցությունների արդյունքներ, արբանյակային նկարներ:
Համակարգը վերլուծում է տեղեկատվությունը եւ կարողանում է ճիշտ ժամանակին դիվանագետին տրամադրել խնդրի լուծումների ցանկ` ելնելով հսկայական քանակի տվյալների բազայից:
Արհեստական ինտելեկտը մշակողներից մեկը՝ Ֆեն Շուայը SCMP-ին պատմել է, որ մարդիկ երբեք չեն կարողանա ազատվել ազդեցությունից, օրինակ, հորմոնների կամ գլյուկոզայի մակարդակից, իսկ արհեստական ինտելեկտը զրկված է այդպիսի կողմնակի ազդեցություններից»: Գիտնականն ասել է նաեւ, որ արհեստական ինտելեկտը կարող է նույնիսկ հաշվի չառնել բարոյական գործոնները, որոնք հակասում են ռազմավարական նպատակներին:
Հրատարակության համաձայն, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ իսկապես մտադրություն կա արհեստական ինտելեկտը դիվանագիտության մեջ օգտագործել: