ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Նոր Զելանդիայում դպրոցականներին կուսուցանի արհեստական ինտելեկտը

Նոր Զելանդիայում դպրոցականները կլինեն աշխարհում առաջին աշակերտները, ովքեր կսովորեն արհեստական ինտելեկտից, այլ  ոչ թե ուսուցչից:
Օկլենդի  Vector էներգետիկական ընկերությունը Soul Machines ընկերության հետ, որը ստեղծում է արհեստական ինտելեկտներ, ստեղծել է ավատար, որն արձագանքում է Ուիլ անվանը:
Ուիլը կսովորեցնի երեխաներին, թե ինչպես ճիշտ օգտագործել էներգիան: Նա կպատմի նրանց վերականգնվող էներգիայի տարբեր ձեւերի մասին՝ օրինակ արեւի կամ քամու միջոցով: Այնուհետեւ Ուիլը երեխաներին հարցեր կտա՝ ստուգելով, թե որքան են նրանք յուրացրել նյութը: