ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն

Իսրայելում առաջին մագնիսապլանի, ինչպես դրա ստեղծողներն են անվանել՝ «երկնային գնացքի» (Skytrain) շինարարությունը կսկսվի արագ զարգացող Նեթանյա քաղաքում: Այն ունակ է մրցակցություն ապահովել օդային տրանսպորտի համար:

Այն իրենից ներկայացնում է 2-4 ուղևորի համար նախատեսված և կապսուլի տեսքով «երթուղային տաքսիներ», կընթանա 25 մետր բարձրության վրա (հավասար 7-8-հարկանի շենքի մակարդակին): Ուղևորներին կանգառներ կհասցնեն վերելակները: «Skytrain-ի առավելությունը ոչ միայն արագության ու խցանումների բացակայության մեջ է, այլև տեղաշարժվում է մագնիսական շարժիչի հաշվին, որը չի աղտոտում շրջակա միջավայրը: Skytrain-ի գծերը նախատեսվում է անցկացնել առկա տրանսպորտային զարկերակների վրայով: Այն, ի տարբերություն սովորական գնացքների, շարժման ընթացքում էլեկտրամագնիսական դաշտի ուժի շնորհիվ չի դիպչի ռելսերի մակերևույթին և կարող է զարգացնել ավելի քան 300կմ/ժ արագություն: