ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Մեծ Բրիտանիայում օդը մաքրող ավտոբուս են գործարկել 

Մեծ Բրիտանիայում Go-Ahead տրանսպորտային օպերատորը Սաութհեմփթոն քաղաքում ավտոբուս է գործարկել, տանիքին՝ զտիչ, որը տեղաշարժվելիս հեռացնում է օդի աղտոտվածությունը:

«Այդ ավտոբուսն իր երթուղու ընթացքում կմաքրի օդը մինչև տասը մետր բարձրությամբ: Պատկերացրեք փոփոխությունները, որոնք մենք կարող ենք անել օդի որակի հետ կապված, եթե բոլոր ավտոբուսներն այդպիսի տեխնոլոգիա ունենային»,-ասել է  Go-Ahead-ի գործադիր տնօրեն Դևիդ Բրաունը: