ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Nokia-ն «խելացի» բաճկոն է ստեղծել, որը կարող է մարդու կյանք փրկել

Ֆիննական Nokia ընկերությունը Բարսելոնայում անցկացված Mobile World Congress 2018 միջոցառման շրջանակներում ներկայացրել է «խելացի» բաճկոնը: 

CHASE LifeTech FR անվանումն ստացած նորագույն տեխնոլոգիական բաճկոնն ստեղծվել է հարավկորեական Kolon նորաձև հագուստի ապրանքանիշի և ծրագրային ապահովմամբ զբաղվող չեխական GINA ընկերության հետ համատեղ:

Բաճկոնն իրենից ներկայացնում է «առաջին օգնության» գաջեթ, որը կօգնի ապահովել անվտանգությունն ու օրգանիզմի տարբեր գործառույթների և ցուցանիշների պահպանումը նորմայի սահմաններում:

Բաճկոնի թևքերի հատվածում ցուցիչներ են տեղադրվել, որոնք հետևում են սրտի կծկումների հաճախականությանը, ջերմաստիճանին, շարժման ակտիվությանը: Նորագույն հանդերձանքը հնարավորություն է տալիս նաև կարգավորումներ կատարել և միացնել միայն անհրաժեշտ ցուցիչները:
Ոչ նորմալ ցուցանիշներ գրանցելիս բաճկոնն արձագանքում է: Նշվում է, որ այն օգտակար կլինի փրկարար ծառայության, ոստիկանության աշխատակիցների և կյանքի համար վտանգավոր այլ մասնագիտության տեր անձանց համար: Սպառողական տարբերակը ընկերությունը մտադիր է թողարկել առաջիկա 1.5 տարում: