ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գերմանիայում  ներկայացվել է անօդաչու թռչող տաքսի

Գերմանիայի Մյունխեն քաղաքում Lilium ընկերությունը ներկայացրել է հինգ տեղանոց անօդաչու թռչող տաքսու նախատիպ, որի փորձարկումները հաջող են անցել:
Ընկերությունը պնդում է, որ աշխարհում սա առաջին նմանատիպ սարքավորումն է և որ թռչող տաքսին հաջող է անցել առաջին փորձությունը` թռչել է ինքնուրույն, գտնվել է օդում և վայրէջք կատարել: Նշվում է, որ տաքսու առավելագույն արագությունը 300 կմ/ժ է:
Որոշ այլ ընկերություններ ևս նման սարքավորումներ են ներկայացրել, սակայն նրանցից ոչ մեկը երկու մարդուց ավել չի տեղավորել: Lilium ընկերության հիմնադիրներից մեկը, ով նաև գործադիր տնօրենի պաշտոնն է ստանձնել, հայտարարել է, որ իրենք ցանկացել են ավելի շատ մարդու այս եղանակով ճանապարհորդելու հնարավորություն ընձեռել: