ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Բեռնատար՝ առանց վարորդի. Շվեդիայում նորարար տրանսպորտային միջոց է փորձարկվում

Առանց վարորդի խցիկի կառուցված և առանց վարորդի երթևեկող բեռնատարը փորձարկում է անցնում Շվեդիայում՝ միախառնվելով երթևեկության այլ մասնակիցների հետ և ապրանքներ տեղափոխելով արդյունաբերական գոտու տարածքում:
Շվեդական Einride ստարտափը էլեկտրական բեռնատարը սկսել է գործարկել Սկանդինավիայի սրտում գտնվող տրանպորտային հանգույցում: Նախատեսվում է փորձարկումներն ավարտին հասցնել մինչև 2020-ի տարեվերջ: Ինչպես նշվում է, սա առաջին անգամն է, երբ ամբողջովին ինքնագնաց բեռնատարը թույլատրել են վարել հանրային փողոցներում:
Նորարար 26 տոննա կշռող բեռնատարը հեռակա կարգով վերահսկվում է օպերատորի կողմից, որը կարող է կառավարել իրավիճակն անհրաժեշտության դեպքում:
Տրանսպորտային միջոցը համալրված է տեսախցիկներով, ռադարներով և 3D ցուցիչներով, որոնք թույլ են տալիս 360 աստիճանով տեսնել, թե ինչ է կատարվում շուրջը: Առանց վերալիցքավորման այն կարող է 200 կմ տարածություն անցնել՝ զարգացնելով 85 կմ/ժամ արագություն: