ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Բրիտանացի գիտնականներն ստեղծել են նոր տիպի համակարգչային հիշողություն՝ գերցածր  Էներգասպառմամբ

Լանքասթերի համալսարանի գիտնականներն ստեղծել ու արտոնագրել են համապիտանի համակարգչային հիշողություն, որն աշխատում է քվանտային մեխանիկայի սկզբունքներով եւ օժտված է ռեկորդային ցածր մակարդակի Էներգասպառմամբ:

Սպասվում է, որ հայտնագործությունը կարող Է փոխարինելու գալ DRAM դինամիկ հիշողության ավանդական սարքերին, որոնք այսօրվա դրությամբ օգտագործվում են համակարգիչների եւ ֆլեշ-կուտակիչների մեծամասնության մեջ: Նոր սարքը զուգակցում Է երկու տեխնոլոգիաների առավելությունները, ներառյալ տեղեկատվության գրանցման եւ ընթերցման մեծ արագությունը եւ դրա պահպանման հուսալիությունը: Դրա հետ մեկտեղ մշակողներին հաջողվել է լուծել ավանդական հիշասարքերի խնդիրները. համակարգչային հիշողության նոր տիպի համար տեղեկատվության պահպանման ժամանակը գերազանցում է Տիեզերքի տարիքը, իսկ տվյալների գրանցումն ու հեռացումը հարյուր անգամ պակաս էներգիա կպահանջի DRAM-ի նույն այդ գործընթացների ծախսերի համեմատությամբ: Տեխնոլոգիան կօգտագործվի ժամանակակից բոլոր գաջեթներում՝ շարժական սարքերից ու անհատական համակարգիչներից մինչեւ սերվերներն ու «մեծ տվյալների» պահպանման համակարգերը: Գիտնականների գնահատումներով՝ նոր տիպի համակարգչային հիշողությունը թույլ Է տալիս տվյալների մշակման կենտրոններում առավելագույն Էներգասպառումը նվազեցնել առնվազն 20 տոկոսով: