ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գյուտարարներն արևային էներգիա և խմելու ջուր ստեղծող նոր սարքավորում են մշակել

Մասնագետները սարք են ստեղծել, որը կարող է էլեկտրականություն արտադրել արևի լույսից և միաժամանակ մաքրել ջուրը: Սարքավորումը ոչ միայն կանաչ էներգիայի աղբյուր է, այլ նաև այլընտրանք է առաջարկում ջրի մաքրման ժամանակակից տեխնոլոգիաների համար, որոնք հաճախ շատ էլեկտրաէներգիա և ենթակառուցվածքներ են սպառում: Այդ խնդիրն ավելի քան 780 մլն մարդու է խոցում ողջ աշխարհում:

«Այդ մարդիկ, ընդհանուր առմամբ, 200 մլն ժամ են ծախսում՝ ջուր բերելով տարբեր հեռավոր աղբյուրներից», - հայտնել է հետազոտության համահեղինակ Պեն Վանը:  

Գիտնականները պնդում են նաև, որ նորագույն սարքը կարող է օգտագործվել ինչպես մեկ տնային տնտեսության շրջանակներում, ինչպես նաև արդյունաբերական մասշտաբներով:

Սարքավորման վերնամասում տեղադրված է հորիզոնական սիլիկոնե տարրը, որի տակ մի քանի շերտեր են տեղադրված, որոնց միջով անցնում է աղի կամ աղտոտված ջուրը: Արևային էներգիայից ստացված ջերմությունը տաքացնում է աղի ջուրը, ջուրը գոլորշանում է և խտանում է՝ մաքուր ջրի վերածվելով:

Մասնագետների կարծիքով՝ այս սարքը կարելի է կիրառել ծովային ջրի, ինչպես նաև ծանր մետաղներով աղտոտված ջրի մաքրման համար: