ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Ստեղծվել է աշխարհում առաջին ճկվող համակարգիչը

Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոութբուք: Ընկերությունում նշում են, որ դա դեռեւս նախատպին է, եւ որ լիարժեք ռելիզը կկայանա 2020 թվականին:

Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի էկրան՝ 2K լուծաչափով եւ կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոութբուքի քաշը չի գերազանցում մեկ կիլոգրամը, սակայն ավելի ստույգ տվյալներ իմանալ չի հաջողվել:

Նաեւ ընկերությունը չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն հայտնի է, որ սարքն աշխատում է լիարժեք Windows 10-ի կառավարմամբ եւ ունի Intel-ի պրոցեսոր: