ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Apple-ը ավտոմեքենայի համար խելացի ապակիներ արտադրելու արտոնագիր է ստացել

Ամերիկյան Apple ընկերությունը ավտոմեքենայի համար խելացի ապակիներ արտադրելու արտոնագիր է ստացել:
Նման համակարգերը կպարունակեն ապակե պանելների միջեւ մի քանի շերտեր: Փոփոխելով շերտերի հատկությունները՝ ապակիները կարող են կարգավորել սրահի ներսում լուսավորությունն ու ջերմաստիճանը:
Օրինակ, վարորդը կարող է մգացնել ապակիները կողմնակի անցորդների համար:
Հետաքրքիր է, որ Apple-ը պաշտոնապես չի հաստատել այդ փաստը, որ զբաղվում է նման արտադրությամբ: