ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ. ԱՄՆ-ում ստեղծել են ամենահզոր համակարգիչը

ԱՄՆ-ում ստեղծել են աշխարհում ամենահզոր սուպերհամակարգիչը` El Capitan-ը:
Hewlett Packard և AMD ընկերությունները El Capitan համակարգիչը ստեղծել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության պատվերով: Համակարգչի հաշվարկային հնարավորությունները հավասար են ժամանակակից 200 լավագույն սուպերհամակարգչի միասին վերցրած հնարավորություններին:
Նշվում է, որ լիարժեք աշխատանքին նոր սուպերհամակարգիչը կանցնի 2023 թվականին: Այն միջուկային զենքի, կլիմայի, գենային մուտացիայի անալիզների, դեղամիջոցների որոնման հետ կապված առաջադրանքներ կիրականացնի:
El Capitan-ը կարող է վայրկյանում 2 000 000 000 000 000 000 հաշվարկ անել: Այն 10 անգամ ավելի արդյունավետ է, քան ներկայիս լավագույն համակարգիչները:
Բացի այդ, մեքենան կանխատեսածից 30 տոկոսով ավելի հզոր է: