ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Motorola ընկերության նոր հեռախոսը հագեցած է նորագույն սմարթֆոնների գրեթե բոլոր հնարավոր գործառույթներով

Ամերիկյան Motorola ընկերությունը ծալվող հեռախոս է ներկայացրել, որը երկու էկրան ունի։ Այս մասին նշված է ընկերության կայքում։
«Ծալվողը» Razr հեռախոսի թարմացված տարբերակն է։ Ինչպես նշում է ընկերությունը, հեռախոսն ունի ժամանակակից սմարթֆոնի բոլոր հնարավորությունները։
Էկրաններից մեկը 6,2 դյույմ է, մյուսը՝ 2,7։ Վերջինը նախատեսված է շտապ գործողությունների համար և տեղակայված է արտաքին հատվածում։
Սարքը ստեղծողների խոսքով՝ արտաքին էկրանի վրա հնարավոր է տեսնել ծանուցումները, ստուգել նամակները և փոխել երաժշտությունը։ Հեռախոսը բացելու դեպքում այս ամենը կցուցադրվի նաև մեծ էկրանին։
Հեռախոսում ներկառուցված է Qualcomm Snapdragon 710 պրոցեսոր, ունի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ` 16 և 5 Մպ։ Հեռախոսը ջրակայուն է։
Սարքը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվա հունվարին։