ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Գիտնականներն առաջարկել են ստեղծել ավտոմեքենաներ բանանի տերեւներից

Յոհանեսբուրգի համալսարանից (ՀԱՀ) գիտնականներն առաջարկել են կառուցել ավտոմեքենաներ բանանի տերեւներից։
Իրենց աշխատանքում հետազոտողները պարզել են, որ բանանի տերեւների մանրաթելերը ածխածնային նանոխողովակների եւ էպոքսիդ խեժի հետ միասին ձեւավորում են նյութ, որը ճնշում է վիբրացիան եւ աղմուկը։ Ստացված նյութն ունի ցածր ինքնարժեք եւ կարող է կիրառվել ավտոպրոմում, ամփոփել են գիտնականները։
Բացի այդ, բանանի տերեւների կիրառմամբ մեքենաները կդառնան էկոլոգիապես ավելի մաքուր եւ երկարակյաց։ Մասնագետների հաղորդմամբ՝ դրանից կարելի է պատրաստել ավտոմեքենաների շարժիչների ներքին ծածկեր, դռների պանելներ, ինչպես նաեւ օգտագործել ձայնամեկուսացման համար։