ՆՁԱԿ
   
 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական Խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստը

Նոյեմբերի 14-ին Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական Խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում ՀՀ Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն և որպես Գիտատեխնիկական Տեղեկատվության Միջպետական ​​Համակարգման Խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների 2012-2017 թվականների գործունեության հաշվետվությունը:

 Ավելին

  

«Նոր շուկաները և տեխնոլոգիաները` որպես միջպետական ինովացիոն համագործակցության զարգացման հնարավորություններ»

2018թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնը համատեղ կազմակերպել են միջպետական ինովացիոն համագործակցության գործարար հանդիպում «Նոր շուկաները և տեխնոլոգիաները` որպես միջպետական ինովացիոն համագործակցության զարգացման հնարավորություններ» թեմայով, որն անցկացվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագրի» միջոցառումների իրականացման շրջանակներում: 

«Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները»

2018թ. հոկտեմբերի 30-ին, «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը համագործակցության շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտության ուսանողների համար կազմակերպել է ուսումնագործնական դասընթաց «Գիտատեխնիկական գրադարանի արդի գործառույթները» թեմայով, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել գրադարանի ներկայիս գործունեությանը, ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գրադարանային-տեղեկատվական սպասարկմանը և  ձեռք բերել գործնական հմտություններ:

«Գրադարանները թվային միջավայրում: Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» քննարկում

2018թ. հոկտեմբերի 26-ին, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը կազմակերպել էր քննարկում «Գրադարանները թվային միջավայրում: Համագործակցության արդյունավետ հարթակի ձևավորում» թեմայով:  Միջոցառման նպատակն էր քննարկել, լսել կարծիքներ և առաջարկներ թվային միջավայրում գրադարանային մարտահրավերները համատեղ ուժերով հաղթահարելու, գրադարանների առջև ծառացած մի շարք խնդիրներ, մասնավորապես գրադարանային հավաքածուները համալրելու և հասանելիությունը ընդլայնելու, ռեսուրսները փոխանակելու և այլ գործառույթներին վերաբերող միասնական այլընտրանքային մոտեցումներ գտնելու ու գրադարանների համագործակցության արդյունավետ հարթակ ձևավորելու համար:

Հանդիպում

Ս.թ. հոկտեմբերի 2-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կայացել է տնօրեն Գևորգ Վարդանյանի հանդիպումը ամերիկյան INTERTECH Corporation-ի մոսկովյան ներկայացուցչության  տնօրեն Ալեքսանդր Շաֆորոստովի հետ:

 

 

 

Փոխհամագործակցության զարգացում

2018թ. սեպտեմբերի 26-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը հյուրընկալել էր Ռուսաստանի պետական հանրային գիտատեխնիկական գրադարանի (ГПНТБ) գլխավոր տնօրեն` տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Յակով Շրայբերգին և գրադարանային աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Գալինա Եվստիգնևային:

 

Մեթոդական սեմինար           

Հաշվի առնելով էլեկտրոնային միջավայրում ժամանակակից գրադարանին ներկայացվող ներկայիս փոփոխվող մարտահրավերները, ինչպես նաև ՆՁԱԿ-ի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների համալրման, հմտությունների կատարելագործման և մեթոդական աջակցության կարևորությունը, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2018թ. հուլիսի 10-ին կազմակերպել է մեթոդական սեմինար. «Ժամանակակից գրադարանային վիճակագրություն և մենեջմենթ» թեմայով:

Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում

2018թ. հունիսի 21-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Երևանի  2800-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպվել է Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում: 


 

Համագործակցություն

2018թ. մայիսի 30-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում  կայացել է Գևորգ Վարդանյանի հանդիպումը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչի և  KaldschmidtConsult ընկերության խորհրդատու, միջնորդ և թրեյներ Սյուզաննա Կալդշմիթի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի պետը և համապատասխան բաժինների ներկայացուցիչներ:  

«Նորարարությունների կառավարում» IV միջազգային երիտասարդական գիտական դպրոց

Ս.թ. մայիսի 24-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում տրվեց «Նորարարությունների կառավարում» IV միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը:

 

  




Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգման խորհրդի 25-րդ նիստը

2018թ. ապրիլի 26-ին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգման խորհրդի 25-րդ հոբելյանական նիստը (ԳՏՏՄՀԽ):

 
 

 

Բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում

Ս.թ. մարտի 16-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպել է վերջինիս կողմից հայերեն թարգմանված և հրատարակված համաշխարհային բեսթսելերներներ հանդիսացող բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրքերի ներկայացում - քննարկում: 
Միջոցառման նպատակն էր կարևորել  «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից  ձևավորված նոր մշակույթը` հայերեն թարգմանելու և հանրությանը հնարավորություն ընձեռելու մայրենի լեզվով ուսումնասիրելու բիզնեսին նվիրված մոտիվացիոն գրականության համաշխարհային բեսթսելերները, ինչպես նաև արժևորել հրատարակչություն-գրադարան համագործակցությունը, որը կնպաստի նաև համալրելու ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ֆոնդը լավագույն բիզնես գրականությամբ:

«Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագիր

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ը` «Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» հասարակական կազմակերպության, «Երիտասարդ գիտնականների և նորարարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության հետ համագործակցության շրջանակներում  ներկայացնում են «Երիտասարդ նորարարի դպրոց» ծրագիրը: 


 Արխիվ