ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Բնակչության նախազգուշացման համար կիրառվում են հետևյալ ազդարարման ազդանշանները` «Օդային տագնապ», «Ուշադրություն բոլորին»: Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
«Օդային տագնապ» ազդանշանը տրվում է օդային հարձակման դեպքում,
«Ուշադրություն բոլորին» ազդանշանը տրվում է արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի և օդային տագնապի ավարտի դեպքում:
Հիշել՝ անհրաժեշտ է ռմբակոծության ժամանակ բացել բերանը և ձեռքերով փակել ականջները:
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպել է «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը նվիրված էր գիտնական, գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երևանի ՋԷԿ-ի արդի վիճակը և զարգացման հեռանկարները», ինչպես նաև «Հրազդանի ՋԷԿ-ի արդի վիճակը և զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքների ներկայացմանը:
Մոսկվայում, ս./թ. հունիսի 3-ին, «Россотрудничество»-ն կազմակերպել էր փորձագիտական կլոր սեղան՝ ԱՊՀ անդամ-երկրների մինչև 2030թ. Ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում: Միջոցառումն անցկացվեց օն-լայն ռեժիմով, «Ինովացիոն համագործակցությունը ԱՊՀ տարածությունում. Նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ» թեմայով:
2020 թ.-ի ապրիլի 30-ին, Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում կայացավ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում միջպետական համագործակցության խորհրդի (ԳՏԻ ՄԽ) 26-րդ նիստը:
ԱՊՀ երկրներում առկա համաճարակային պայմաններից հարկադրված, նիստն անցկացվեց հեռավար տեսահամաժողովի ռեժիմով:
ՀՀ Ազգային կոնտակտային կենտրոնի կողմից, նիստի աշխատանքներին մասնակցեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտատեխնիկական ինֆորմացիայի համակարգման միջպետական խորհրդի (ԳՏԻՀ ՄԽ) նախագահ՝ Գևորգ Հրաչյայի Վարդանյանը
Հարգելի ընթերցողներ,
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավանությամբ մեկնարկել է «Տնից թանգարան և գրադարան» ծրագիրը, որին միանում է նաև ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը, որն աշխատում է հեռավար ռեժիմով։