ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի շրջանակներում ԱՊՀ երկների մասնագետները քննարկեցին համագործակցության խնդիրները մինչև 2030 թվականը ընկած ժամանակահատվածի համար

Հայաստանն ամենահաջողակ երկրներից մեկն է, քանզի  արժևորվում է մտավոր ներուժը և կադրային մասով ակտիվ գործունեություն են ծավալում նորարարական տարածքների մասնակիցները:

Այս մասին խոսել է Երևան-Մինսկ-Բիշքեկ-Նուր-Սուլթան հեռուստակամուրջի ժամանակ ԱՊՀ երկրների գործերի կառավարման պետ, "ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ"-ի միջպետական աջակցության զարգացման և ինտեգրման, լիազոր ներկայացուցիչ մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածի ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության Միջպետական ծրագրի պատվիրատու-համակարգող Սերգեյ Մալենկոն:

Մայիսի 31-ին, Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշվեց մինչեւ 2030 թվականը մշակել համագործակցության երկրների ինովացիոն համագործակցության  միջպետական նախագիծ: 

Հեռուստակամուրջի մասնակիցները հունիսի 3-ին, քննարկեցին ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ​​ծրագիրը. ձեռքբերումներ, հեռանկարներ, հաջողված նախագծեր:

Միջպետական ​​ծրագրի շրջանակներում մինչեւ 2020 թվականը իրականացվել են համալիր միջոցառումներ` բիզնես կառույցների, պետական ​​եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ փոխգործակցության որակի վերլուծություն` ըստ ծրագրի անդամ երկրների ինովացիոն զարգացման տեսանկյունից: Ծրագրի օպերատորն է «Սկոլկովո» հիմնադրամը: Հայաստանում կան առանձնահատուկ  սարքավորումներ` հատկապես միկրոմասնիկների հետ աշխատելու համար:

Դրանք այնպիսի սարքավորումներ են, որոնք պարզապես այլեւս աշխարհում չկան (խոսքը վերաբերում է «Արեալ» արագացուցիչին, որը մշակել է «Կենդլ» Սինխրոտրոն հետազոտությունների ինստիտուտը): Եվ այժմ Հայաստանը ակտիվորեն աշխատում է արտաքին շուկաներում», - ասել է Մալենկոն:

Նա ընդգծել է, որ այս առումով Հայաստանը հանդիսանում է ամենահաջողակ երկրներից մեկը, քանի որ այն կարևորում է մտավոր ներուժը:

Միեւնույն ժամանակ հայ մասնագետները համատեղ աշխատում են ռուսների հետ` կրթական ծրագրի մշակման գործում:

«Սկոլկովո» հիմնադրամի տարածքային զարգացման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Օկունևը հեռուստակամուրջի ժամանակ պարզաբանեց, որ ծրագիրը արդեն հասանելի է մայրենի լեզվով և այն առաջարկում են ոչ միայն ԱՊՀ մասնակից, այլև երրորդ երկրներին:

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը նշեց, որ մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում` պետական ​​ծրագրի շրջանակներում ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ համակարգի ձևավորման համար:

Կենտրոնը ակտիվորեն մասնակցել է նորմատիվ փաստաթղթերի ստեղծմանը:

Գևորգ Վարդանյանը շեշտեց, որ Կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հետ, նորարարության համար կադրային աջակցություն տրամադրելու, մասնավորապես, նորարարական մենեջերների, այս ոլորտի կադրերի վերապատրաստման եւ մասնագիտական ​​ հնարավորությունների ինքնադրսևորման և ընդլայնման համար:

Այսօր կենտրոնը  հայտ է ներկայացրել «Սկոլկովո»-ին համատեղ նախագծեր իրականացնելու համար:

Խոսքը վերաբերում է հայ մասնագետների մշակումներին`հիդրոգելներին: Հիդրոգելները կիրառվում են տակդիրների, կոսմետոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, հանքերի մաքրման, նավթամուղերի եւ ագրոարդյունաբերության մեջ:
Երկրորդ նախագիծը`  մրգերի, թեյի, բանջարեղենի համար խնայողական  համակցված չորանոցների զարգացումն է:

«Այս պահին բանակցություններ են ընթանում», - ասաց պարոն Վարդանյանը:

Իր հերթին, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի (Ռոսսոտրուդնիչեստվոյի հայաստանյան ներկայացուցչության) ղեկավար Սերգեյ Ռիբինսկին Sputnik-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նորարարական համագործակցությունը մեծ նշանակություն ունի ԱՊՀ մասնակից բոլոր անդամ երկրների, այդ թվում` Հայաստանի համար:

«Նորարարական համագործակցությունը շարժիչ է, հաշվի առնելով գիտական ​​եւ տեխնոլոգիական առաջընթացի իրավիճակը:  Առանց այդ երկրների զարգացում հնարավոր չէ», - ասաց Ռիբինսկին: Ըստ նրա, հայ մասնագետները լրջորեն ներգրավված են տարբեր երկրներում ինովացիոն համագործակցությանը:

Հայաստանում մեծ հաջողությամբ գործում է «Երիտասարդ նորարարի դպրոց» ինովացիոն համագրոծակցության ռուս-հայկական կենտրոնը: Վերջին անգամ դպրոցի մասնակիցները հանդիպել են մայիսին: Նա նշեց, որ Հայաստանը պետք է ավելի նախաձեռնող լինի,  անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ ԱՊՀ  երկրների հետ նախագծերի խթանմանը նպաստելու համար: Այդ նկատառումով Հայաստանը բավականաչափ փորձ և պաշար է կուտակել: