ՆՁԱԿ
   
 

Գործարար հանդիպում 

2019թ. հունիսի 27-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում  կայացել է Գևորգ Վարդանյանի հանդիպումը ՌԴ-ի Տիեզերական գործունեության մասնակիցների միջազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ:

ՆՁԱԿ-ի տնօրենը հյուրին համառոտ ներկայացրել է Կենտրոնի, որպես  ինովացիոն գործունեության իրականացմանն աջակցող մասնագիտացված կառույցի գործունեության հիմնական ուղությունները՝ տեխնոլոգիաների փոխանցում, մտավոր գործունեության արդյունքների առևտրայնացում, գրադարանային, գիտատեխնիկական-տեղեկատվական ծառայությունների մատուցում: Գևորգ Վարդանյանը նշեց  ինովացիոն ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման կրթական ծրագրերի իրականացման, մասնավորապես պարբերաբար կազմակերպվող «Նորարարությունների կառավարում» միջազգային երիտասարդական գիտական դպրոցի, ինչպես նաև խոսեց ինովացիոն միջպետական համագործակցության զարգացման աջակցմանն ուղղված ՆՁԱԿ-ի` որպես ԱՊՀ անդամ պետությունների մինչև 2020թ. ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում Ազգային կոնտակտային կենտրոնի գործունեության մասին:

Վիկտոր Կրիվոպուսկովը ներկայացրել է իր այցելության նպատակը ուղղված Ռուսաստանի և Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների միջև գիտատեխնիկական և արտադրության ոլորտներում համագործակցության եզրեր գտնելուն, խաղաղ նպատակով տիեզերական տարածքների հետազոտման ոլորտում ռուս-հայկական համագործակցության աջակցմանը, ինչպես նաև այդ գործունեության արդյունքների կիրառումը երկու երկրների տնտեսությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր փոխադարձ համագործակցության հաստատման վերաբերյալ ուղղված համատեղ միջոցառումների` սեմինարների, դպրոցների անցկացմանը, կրթական ծրագրեր իրականացմանը, տիեզերական հետազոտությունների ոլորտում համատեղ մշակումների ու արտադրության կազմակերպման համար շահագրգիռ կազմակերպությունների` փոքր և միջին բիզնեսի շրջանակների բացահայտմանը: Առաջարկվեց կնքել համապատասխան համաձայնագիր` կանոնակարգված և արդյունավետ համագործակցության համար: