ՆՁԱԿ
   
 

Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդ (ԳՏԻՄԽ)

 Անկախ պետությունների համագործակցություն 

2019 թվականի հոկտեմբերի 24-25-ը Նուր-Սուլթանում (Ղազախստանի Հանրապետություն) տեղի ունեցավ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական   խորհրդի (այսուհետ՝ ԳՏԻՄԽ) 25-րդ նիստը, որը դարձավ «Qazlndustry Forum» նորարարական համագումարի կարևոր իրադարձություններից մեկը, կազմակերպված «Digital Bridge» միջազգային տեխնոլոգիական ֆորումում:

ԳՏԻՄԽ նիստին մասնակցում էին ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականը համագործակցության միջպետական ծրագրի  մասնակից պետությունների նախարարությունների և գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչները: 

Նիստի ժամանակ քննարկվել են Ծրագրի շրջանակներում միջպետական գիտատեխնիկական և նորարարական համագործակցության մի շարք գերակա խնդիրներ. պիլոտային միջպետական նորարարական ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքները և խնդրահարույց կողմերը, Ծրագրի նախագծի մշակումը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, ինչպես նաև Ծրագրի իրականացումը և դրա հետագա զարգացումը կարգավորող այլ հարցեր: 

Հաշվի առնելով ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման կարևորությունը, որպես Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի նախագահ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Վարդանյանը մասնակցել է ԳՏԻՄԽ –ի 25-րդ նիստին: