ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նորամուծության եվ ձեռներեցության ազգային կենտրոն («ՆՁԱԿ» ՊՈԱԿ)
Գիտատեխնիկական գրադարան
Տեղեկատվական հարթակ երիտասարդ ձեռներեցների լավագույն փորձի փոխանակման համար
Թեմա՝ Իմ հաջողության բանալին
Գլխավոր նպատակը՝
- Աջակցել երիտասարդությանը զարգացնելու ձեռնարկատիրական հմտություններ, ձևավորելու ձեռներեցին հատուկ նորարարական մտածողություն, բիզնեսում մրցունակ լինելու հատկանիշներ, արդյունավետ պլանավորել կարիերան և ընդհանրապես նպաստել ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։
Մասնակիցները հնարավորություն կստանան՝
- Ծանոթանալ հյուրերի բիզնես-հաջողության գաղտնիքներին, հաղորդակցվելու և մասնակցելու բաց քննարկումներին:
Մեր հյուրերն են՝
- ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի նախագահ, «Հիմնարկ» փակ բաժնետիրական ընկերության համահիմնադիր և տնօրեն, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Ռուբեն Օսիպյանը:
Թեման՝ «Ձեռնարկատիրության ու հնարավորություններ գտնելու մասին»
Քննարկվող հարցեր՝
- Որո՞նք են ձեռներեց դառնալու շարժառիթները
- Ո՞րն է ձեռնարկության նպատակը
- Հայկական փոքր և միջին ձեռնարկատիրության համայնապատկերը
- Ի՞նչ դեր ունի նորարարությունը բիզեսում
- #PeopleFirst` մարդկային կապիտալի կարևորությունը
- Ինչպե՞ս սկսել բիզնեսը
- Ի՞նչ աջակցող կառույցներ կան
- Wearm School Armenia դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանը:
- Wearm school-ն դպրոցն անցկացնում է 4-ամսյա դասընթացներ անիմացիայի, մոնտաժի, գրաֆիկական դիզայնի և թվային արվեստին առնչվող այլ ոլորտներում, դրանք 21-րդ դարի ամենապահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություններից են:
Թեման՝ Ինչպե՞ս հաջողության հասնել թվային մարքեթինգի աշխարհում: Ի՞նչ մասնագիտություն ընտրել թվային մեդիայում և ինչպե՞ս։
Քննարկվող հարցեր՝
- Ի՞նչ է թվային մեդիան:
- Ովքե՞ր են թվային մեդիա մասնագետները:
- Ինչպե՞ս սովորել և դառնալ թվային մեդիայի մասնագետ:
- Ինչպե՞ս գտնել աշխատանք։
- Wearm School Armenia-ի ստեղծման պատմությունը և գրանցած հաջողությունները:
Մասնակիցների համար կգործի ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի բիզնեսի, նորարարության վերաբերյալ գրականության ցուցահանդեսը (գրքեր, ամսագրեր, սեղմագրային հանդեսներ, արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր և այլն): Ցանկացողները կարող են շրջայց կատարել գրադարանում, ծանոթանալ և հետագայում օգտվել Կենտրոնի ժամանակակից տեղեկատվական ծառայություններից:
Միջոցառումը տեղի կունենա 2021թ. մարտի 12.-ին, ժամը 14:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, հասցե` ք. Երևան, Կոմիտասի 49/3, 2-րդ հարկ, http://www.innovcentre.am/hy/, https://www.facebook.com/InnovCentre, https://twitter.com/InnovCentre,
linkedin.com/in/«նձակ»-պոակ-1141881ab
Մասնակցությունը հաստատել համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/41cfSfcVmiLoXXMg9 կամ դիմել՝ հեռ. 011 238747, adasarg@innovcentre.am