ՆՁԱԿ
   
 

«Մրցունակ ոճ՝ Եվրոպական շուկայում»

2021թ. ապրիլի 28-ին Wearm School Armenia թվային մարքեթինգի դպրոցը կազմակերպել է «Մրցունակ ոճ՝ Եվրոպական շուկայում» խորագրով վերաբրենդավորմանը նվիրված միջոցառում: Այն հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Հայաստանում այսպիսի ձևաչափով առաջին ծրագրին, որի գործընկերն էր Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը:
Միջոցառման նպատակն էր ընդլայնել  բրենդի արտահանման հնարավորությունները, տեղեկացնել հյուրերին որակյալ բրենդինգի կարևորության մասին, ներգրավել ուսանողներին այդ գործընթացի մեջ:
Ծրագրի շրջանակներում Wearm School Armenia-ի առաջին գործընկերը Choco Syu շոկոլադե կոնֆետներ արտադրող ընկերությունն էր: Համագործակցությունը թույլ կտա խթանել ապրանքի մրցունակությունը Եվրոպական  շուկայում՝ վերաբրենդավորման միջոցով, բարձրացնել ապրանքի ճանաչելիությունը, ներկայանալ սպառողին նոր ոճով:
Միջոցառմանը մասնակցեցին տարբեր բուհերի ուսանողներ, դասախոսներ, ձեռներեցներ և հետաքրրված անձինք, թվով մոտ 150 հոգի:
Ելույթ ունեցավ և շնորհակալություն հայտնեց Choco Syu ընկերության հիմնադիր տնօրեն Սյունե Մելքոնյանը, ով վստահելով միջազգային շուկայում մեծ փորձ ունեցող Wearm School Armenia-ին համոզված էր, որ միջազգային հարթակում հաջողության հասնելու ամենամեծ հաղթաթուղթը ժամանակակից մոտեցումն է: Այնուհետև ելույթներ ունեցան Wearm School-ի ներկայացուցիչները, ովքեր խոսեցին մարքեթինգի, բրենդի, լոգոյի ստեղծման, վերաբրենդավորման կարևորությոն մասին:
Մասնակիցները լսեցին Wearm School Armenia դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանին, ով ներկայացրեց վերաբրենդավորման ողջ աշխատանքային գործընթացը, դպրոցի ուսանողների ստեղծած նոր լոգոն, փաթեթավորման նոր տուփերը, առանձնահատուկ  դիզայնը: Տնօրենը խոսեց նաև դպրոցի հաջողությունների մասին և շրջանավարտներին պաշտոնապես հանձնեց ավարտական վկայականներ:
Բացի այդ հանձնեց մի շարք շնորհակալագրեր, այդ թվում՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնին` հայտնելով իր երախտիքը միջոցառմանը աջակցելու համար:
Վերջում ներկաները հրավիրվեցին Choco Syu-ի շոկոլադների հյուրասիրությանը և սեղանի շուրջ անկաշկանդ քննարկմանը: