|
Դիլիջանի
միջազգային
դպրոցի սաները
այցելում են
Գյումրիի ամերիկյան
անկյուն
2014-10-30 03:00 pm
Դիլիջանի
միջազգային
դպրոցի սաները
Խաղաղության
կորպուսի կամավորների
հետ համատեղ
հոկտեմբերի
30-ին այցելեցին
Գյումրիի ամերիկյան
անկյուն:
Այցի նպատակն
էր ծանոթանալ
ամերիկյան
անկյանը, մեր
ռեսուրսներին,
ինչպես նաև
Գյումրի քաղաքի
հետ:
Ֆլեքսի
շրջանավարտ,
ամերիկյան
անկյան կամավոր
Սուսաննա Ղազոյանը
հակիրճ կերպով
ներկայացրեց
ամերիկյան
անկյան միջոցառումները:
ՈՒսանողները
հետաքրքված
էին մեր աշխատանքով,
ինչպես նաև
Գյումրիի երիտասարդության
հետաքրքրություններով
և կյանքով: Հանդիպման
մասնակիցները
ընկերական
մթնոլորտում
ակտիվորեն
արտահայտեցին
իրենց կարծիքները:
Դիլիջանի դպրոցի
սաները Գյումրիից
հեռացան իրենց
հետ տանելով
անմոռաց տպավորություններ
քաղաքի և ամերիկյան
անկյան մասին:
|
|
Գոհաբանության
օրը Գյումրիի
ամերիկյան
անկյունում
2014-11-20 02:00 pm
Նոյեմբերի
20-ին Գյումրիի
ամերիկյան
անկյունը կազմակերպեց
«Ամերիկյան
տոներ՝ Գոհաբանություն» վերնագրով
հանրային դասախոսություն,
որը վարեց ԱՄՆ
դեսպանատան
հասարակության
հետ կապերի
բաժնի ղեկավար
Ժակլին Դիլեյը:
ՈՒսանողների
մի մեծ խումբ
եկել էր Գ.Ա.Ա.
ուսումնասիրելու
ամենաավանդական
ամերիկյան
տոնը: Տիկին
Դիլեյը ընդգծեց
Գոհաբանության
տոնի ավանդույթները՝
խոսելով ուտելիքի
պատրաստման
և Փլայմաութի
ուխտավորնեի
մասին, ինչպես
նաև պատասխանեց
բոլոր հարցերին:
Գրեթե բոլոր
մասնակիցները
լավ տեղեկացված
էին, թե ինչպիսի
տոն է Գոհաբանությունը:
Ծրագրի
ավարտին յուրաքնաչյուր
մասնակից ստացավ
մի կտոր գազարի
տորթ, որը համարվում
է Գոհաբանության
տոնի ավանդական
խորհրադանիշ: |
|
Հանդիպում
հին ընկերոջ
և կամավորի
հետ
2014-09-04 03:00 pm
Սեպտեմբերի
չորսին Գյումրիի
ամերիկլյան
անյունը հյուրընկալեց
նախկին Խաղաղության
կորպուսի կամավոր
Ջոն Քելլիին:
Ջոնը 2010-2012 թվականներին
կամավորական
աշխատանք է
ծավալել Գ.Ա.Ա.-ում:
Նա է կազմավորել
Գ.Ա.Ա.-ի ամենահայտնի
անգլոլեզու
ակումբը՝ «Խոսակցական
սրճարանը»: Այդ երկու
տարիների ընթացքում
նա դարձավ իսկական
ընկեր և խորհրդատու
Գ.Ա.Ա.-ի սաներ
համար:
Հիմա նա
այցելել է Գ.Ա.Ա.
իր նախկին սաներ
և Գ.Ա.Ա.-ի աշխատակազմի
հետ հանդիպելու
համար: Գ.Ա.Ա.-ն
նրան նվիրեց
ամերիկյան
անկյունների
լոգոյով շապիկ:
Նա մի հաճելի
զրույց ունեցավ
հանդիպման
մասնակիցների
հետ: Ջոնը նշեց,
որ երբեք չի
մոռանա Գ.Ա.Ա.-ն,
և կայցելի նորից
ու նորից:
|
|
Ֆիլմի
ցուցադրություններ
Գ.Ա.Ա.-ում
2014-06-10 03:00 pm
2014 թվ.-ի ամռան ընթացքում
Դեպի Հայք ծրագրի
կամավորներ
Սառա Ներսեսյանը
և Լորի Յենի-Քոմշյանը
Գ.Ա.Ա.-ի հետ համատեղ
Գ.Ա.Ա.-ի այցելուների
համար կազմակերպեցին
«Ֆիլմի ցուցադրություններ
քննարկումով» ծրագիրը:
Այս ծրագրի
շրջանակներում
ութ ֆիլմեր
ցուցադրվեցին
և քննարկվեցին:
Ծրագրի
նպատակն էր
տարածել Գ.Ա.Ա.-ի
տեսասկավառակների
հավաքածուն
և հարստացնել
Գ.Ա.Ա.-ի այցելուների
խոսակցական
հմտությունները:
|
|
Հանրային
դասախոսություն,
որը վարեց ԱՄՆ
դեսպանատան
գործերի հավատարմատար
Քլարք Փրայսը
2014-05-29 05:00 pm
Մայիսի
29-ին Գյումրիի
ամերիկյան
անկյունում
ԱՄՆ դեսպանատան
գործերի հավատարմատար
Քլարք Փրայսը
վարեց "ԱՄՆ
ընտանիքի արձակուրդը
Արևմուտքում"
վերնագրով
հանրային դասախոսություն:
Պարոն Քլարքի
կինը և իննամյա
որդին՝ Դենիելը
նույնպես կիսեցին
իրենց տպավորությունները:
Պարոն Փրայսը
լուսանկարներ
էր ընտրել իրենց
ընտանեկան
ալբոմից, որոնց
միջոցով տպավորիչ
կերպով նկարագրեց
իրենց 6-շաբաթյա
ընտանեկան
ուղևորությունը
ԱՄՆ ազգային
արգելոցներ:
Քլարքը
խոսեց դեպի
ԱՄն հարավարևմտյան
ափ իրենց ընտանեկան
այցի մասին:
Նա հեշտորեն
գրավեց հանդիսատեսին՝
նրանց հետ կիսելով
իր զգացմունքները
և տպավորությունները
և ազգային արգելոցներից
այնպիսի լուսանկարներ
ցուցադրեց,
որպեսզի մասնակիցները
կարողանան
տեսնել արգելոցներին
բնորոշ պատկերներ:
Դասախոսությանը
մասնակցեցին
ավելի քան 50
հոգի, որոնցից
ոմանք արդեն
եղել էին ԱՄՆ
ազգային արգելոցներում:
Մասնակիցները
հետաքրքրված
էին և թեմայի
վերաբերյալ
շատ հարցեր
ունեին: Ծրագրի
վերջում նրանք
շնորհակալություն
հայտնեցին
Փրայսների
ընտանիքին
տպավորիչ դասախոսության
համար:
|
|
ԱՄՆ
դեսպանատան
գործերի համավատարմատարի
ընտանիքը մայիսի
29-ին «Ընթերցանության
ժամ» վարեց
2014-05-29 04:00 pm
Գյումրիի
ամերիկյան
անկյունը հյուրընկալեց
ԱՄՆ դեսպանատան
գործերի հավատարմատար
Քլարք Փրայսի
կնոջը Անաթ
Գելբին և որդուն՝
Դենեիլ Փրայսին:
Նրանք երկուսով
ընթերցանության
ժամ վարեցին,
որի ընթացքում
տարրական դասարանների
աշակերտների
համար կարդացին
Էրիկ Քարլիի
գրած Շատ սոված
թրթուրը գրքույկը:
Անաթը
և Դենիելը՝
օգտագործելով
իրենց ըներցանության
հմուտ տեխնիկան,
գրավեցին աշակերտների
ուշադրությունը:
Աշակերտները
միացան նրանց.
նրանք կրկնում
և նույնիսկ
հայերեն էին
թարգմանում
յուրաքնաչյուր
բառը:
Ծրագրի
ավարտին աշակերտները
սկսեցին անգլերեն
լեզվով ներկայանալ,
արտասանեցին
բանաստեղծություններ
և երգեցին անգլերեն
երգեր:
Մեկ ժամը,
որն աշակերտներն
անցկացրեցին
Անաթին և դենիելի
հետ մեծ տպավորություն
գործեց նրանաց
վրա:
|
|
Իռլանդական
օր Գյումրիի
ամերիկյան
անկյունում
2014-03-17 15:00:00
Երեկվա
"Խոսակցական
ակումբը", որը
վարեց Խաղաղության
կորպուսի կամավոր
Ռորի Կարլսոնը,
նվիրված էր
"Սուրբ Պատրիկ"-ի
օրվան: Նա 20 ուսանողների
համար ամբողջ
աշխարհում
հայտնի իռլանդական
տոնի վերաբերյալ
մի ցուցադրություն
էր պատրաստել:
Մասնակիցները
նաև իռլանդական
պարերի, ուտելիքի
և այլ տոների
մասին տեսաֆիլմ
դիտեցին: Պարոն
Ռորին ցուցադրության
վերջում թեմայի
շուրջ հարցուպատասխան
վարեց: Ծրագրի
մասնակիցներն
իմացան ամերիկյան
կյանքում և
մշակույթի
մեջ իռլանդացիների
ունեցած զարմանալի
ներդրման մասին:
|
|
Նախագահի
օրվան նվիրված
դասախոսություն
ԳԱԱ-ում
2014-02-18 12:21:00
Փետրվարի
17-ին Խաղաղության
կորպուսի կամավոր
Րորի Քարլսոնը
անցկացրեց
ցուցադրություն
նվիրված ԱՄՆ-ում
անցկացվող
տոնին՝ "Նախագահի
օրվան": Րորին
խոսեց "Նախագահի
օրվան" նվիրված
տոնակատարաության
սկզբնաղբյուրի
մասին:Նախ նա
խոսեց Ջորջ
Վաշինգտոնի
և Էբի Լինկոլնի
մասին, և ապա
հարցեր առաջադրեց,
ստուգելու
համար, թե արդյոք
հանդիսատեսը
սովորեց մաստուցվող
նյութը: Մասնակիցները
ոչ միայն պատասխանեցին
հարցերին, այլ
նաև ավելացրեցին
այն տեղեկատվությունը,
ինչ գիտեին
դեռ ցուցադրությանը
մասնակցելուց
առաջ: Ավելի
քան 20 մարդիկ
մասնակցեցին
ծրագրին, որի
նպատակն էր
տարածել ամերիկյան
պատմությունը
և մշակույթը
անկյան այցելուների
շրաջանակներում: |
|
|
|
|