Ընդհանուր տեղեկություններ

 

 

Կառավարության որոշմամբ 2009 թվականին ապրիլի 23-ին ստեղծվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գյումրու մասնաճյուղը:

Նորամուծության և ձեռներեցության ազային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը գիտատեխնիկական-խորհրդատվական բնույթի միակ կազմակերպությունն է Շիրակի մարզում, որը կարևոր նշանակություն ունի բնակչության տեղեկատվական պահանջմունքները բավարարելու գործում: Այն իրականացնում է տեղեկատվական սպասարկում, պահպանում և օգտվողներին է տրամադրում տպագիր և էլեկտրոնային` գիտական և գործնական արժեք ունեցող առավել լիակատար հավաքածուներ, մասնակցում է գրադարանային գործի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ստեղծում և ձևավորում է արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող տվյալների բազա, կազմակերպում է գրականության թեմատիկ ցուցահանդեսներ, միջոցառումներ:

1998 թվականից գրադարանը մասնակցում է EIFL Direct ծրագրին, ինչի շնորհիվ EBSCO ընկերության տվյալների բազայի միակ բաժանորդն է Շիրակի մարզում: Հասանելի են EBSCO-ի Academic Search, Business Source Premier, ERIC, Masterfile Premier, Newspaper Source, Health Source Consumer Edition, Medline բազաները, որոնց շնորհիվ հնարավոր է օգտվել գիտատեխնիկական բնույթի 16 000 ամսագրերից, որոնցից 10 000-ը մատչելի են ամբողջական տեքստերով:

1999 թվականից մասնաճյուղը The East and Central Europe Journal Donation Project դրամաշնորհային ծրագրի մասնակիցն է, որի շրջանակներում էլ բաժանմունքը պարբերաբար ստանում է 30 անուն ամսագրեր` տնտեսագիտության, սոցիոլոգիայի, շուկայագիտության և բիզնեսի վերաբերյալ:

1998թ. բաժանմունքը հայտ ներկայացրեց «Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի» հայտարարած դրամաշնորհային մրցույթին, որի արդյունքում շահեց` «Գրադարանային գործի ավտոմատացում» ծրագիրն իրականացնելու համար: Ծրագրի շրջանակներում «Իրբիս» ծրագրի միջոցով ստեղծվեց ֆոնդի էլեկտրոնային բազան:

1999թ. բաժանմունքը կրկին հայտ ներկայացրեց «Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի» հայտարարած դրամաշնորհային մրցույթին և ստացավ դրամաշնորհ «Գյումրու մասնաճյուղի ֆոնդերի համալրում» ծրագիրն իրականացնելու նպատակով:

2001թ. բաժանմունքը մասնակցեց «Եվրասիա» հիմնադրամի հայտարարած «Գրադարանները` որպես հանրային հաղորդակցման կենտրոններ» ծրագրի դրամաշնորհային մրցույթին և շահեց:

2005թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ մասնաճյուղում բացվեց Հայաստանում երկրորդ «Ամերիկյան անկյունը», որը ամերիկյան ոճի փոքր գրադարան է: «Ամերիկյան անկյունները» նպաստում են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը:

    2005 թվ.-ին Գյումրու մասնաճյուղում իր գործունեությունը սկսեց Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏՏԿ) հիմնադրամը:

    2005-2007 թթ.-ների գործունեության ընթացքում Գյումրու մասնաճյուղը  ԳՏՏԿ-ին ցուցաբերեց բազմակողմանի աջակցություն՝ տրամադրելով լրացուցիչ համակարգչային սարքավորումներ, գույք, տարածք, ինչպես նաև հիմնադրամի ուսանողական և դասախոսական կազմին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հարուստ գրադարանային ֆոնդ և ռեսուրսներ:

2009 թվականի ապրիլի 23-ի կառավարության որոշմամբ 1973 թվ.-ից Գյումրիում Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո գործող Գիտատեխնիկական լրատվության հայկական գիտահետազոտական ինստիտուտի և հանրապետական գիտատեխնիկական գրադարանի Գյումրու մասնաճյուղը վերակազմավորվեց որպես «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Գյումրու մասնաճյուղ:

 Իր գործունեության ընթացքում իրականացրած ծրագրերի շրջանակներում մասնաճյուղը համալրվել է գրականությամբ և հագեցվել ժամանակակից տեխնիկայով, ինչն էլ լայն հնարավորություններ է ընձեռում բավարարել իր այցելուների տեղեկատվական պահանջները:

 

Կառուցվածք

Մասնաճյուղի պետ – Գևորգ Հովհաննիսյան  / E-mail: infolib@mail.ru
Մասնաճյուղի գլխավոր մասնագետ - Լուսինե Նազարյան / E-mail: lusine@americancorners.am
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Մարիանա Հովհաննիսյան / E-mail: mara36@rambler.ru
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Մարետա Մոլասյան / E-mail: marart2005@mail.ru
Մասնաճյուղի առաջին կարգի մասնագետ - Մարինե Մխիթարյան / E-mail: mkhitaryan_marine@mail.ru
Մասնաճյուղի առաջին կարգի մասնագետ- Հռիփսիմե Թորոսյան / E-mail: torosyan_hripsime@mail.ru

 

Գործընկերներ

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը համագործակցում է հետևյալ կազմակերպությունների հետ.

1. Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն

2. ՌԴ պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (ՌԴ ՊՀԳՏԳ)

3. Գիտատեխնիկական լրատվության համառուսաստանյան ինստիտուտ (ԳՏԼՀԻ)

4. Շիրակի մարզային գրադարան

5. Գյումրու քաղաքային գրադարան

6. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

7. «Եվրասիա» հիմնադրամ

8. «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամ

9. Շիրակի մարզպետարան

10. Գյումրու քաղաքապետարան

11. Հասարակական կազմակերպություններ

      (Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, ՀԿ միություն, Տնտեսագիտական խորհրդատվական կենտրոն)

12. «Անանիա Շիրակացի» համալսարան

13. «Պրոգրես» համալսարան