Գործունեություն

 

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը Շիրակի մարզում կարևոր նշանակություն ունեցող կազմակերպություն է, որը բավարարում է բնակչության տեղեկատվական պահանջնմունքները:

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը իրականացնում է`

· տեղեկատվական սպասարկում

·  տպագիր և էլեկտրոնային առավել լիակատար հավաքածուների ձևավորում, պահպանում և տրամադրում

· մասնակցություն գրադարանային գործի պետական քաղաքականության մշակմանը

·  արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող տվյալների բազայի ձևավորում

· գրականության թեմատիկ ցուցահանդեսների հանդիպումների, միջոցառումների կազմակերպում: 

 

Գրադարանի բաժանորդ կարող է լինել և նրա ծառայություններից օգտվել 17 տարին լրացած ցանկացած քաղաքացի:

Ներկայումս գրադարանն ունի շուրջ 3460 ընթերցող և 12349 անվ./25878 oր. գրականություն:

Տեղեկատու-մասնագիտական սպասարկումը գրադարանային ծառայության ավանդական ձևերից է. տարբեր տեսակի մատենագիտական և փաստագրական տեղեկությունների տրամադրում` գրքերի, ամսագրերի, հոդվածների անվանումների կամ հեղինակների մասին տեղեկությունների ճշգրտում, գրականության ընտրություն և այլն:

 

Գրադարան են հաճախում`

  • ճարտարագետներ` 25-10,4%

  • գիտաշխատողներ` 9-3,7%

  • դասախոսներ` 30-12,5%

  • ասպիրանտներ` 9-3,7%

  • ուսանողներ` 112-46,6%

  • ծառայողներ` 32-13,2%

  • դպրոցականներ` 23-9,6%

 

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղն իր գործունեության ընթացքում մասնակցել է տարբեր հիմնադրամների հայտարարած դրամաշնորհային մրցույթների և շահել.

1. 1998-1999 թթ. «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամ, դրամաշնորհ # L-Ar-260997-008, «Գրադարանային գործի ավտոմատացում»

2. 1999թ. «Բաց հասարակության ինստիտուտ» օժանդակության հիմնադրամ, դրամաշնորհ # L-Ar-581198-028, «Գյումրու մասնաճյուղի ֆոնդերի համալրում»

3. 1999-2000 թթ. Դրամաշնորհ The East and Central Europe Journal Donation Project

4. 2001-2002 թթ. «Եվրասիա» հիմնադրամ, դրամաշնորհ # Y01-8008 «Գրադարանները` որպես հանրային հաղորդակցման կենտրոններ»

 

<<

Ընդհանուր տեղեկություններ

Գործունեություն

Ֆոնդեր

Ծառայություններ

Միջոցառումներ

Ամերիկյան անկյուն