Ֆոնդեր
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղը Շիրակի մարզի գիտատեխնիկական-խորհրդատվական բնույթի միակ կազմակերպությունն է: ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի ֆոնդը տարաբնույթ է և կազմում է մոտ 75 000 միավոր: ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի ֆոնդերը համալրվում են ինչպես տպագիր` գրքեր, պարբերականներ և շարունակվող հրատարակություններ, այնպես էլ էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներով` լազերային սկավառակներ, տեսաժապավեններ, DVD-ներ և այլն: Ֆոնդում կան գրքեր, ամսագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր (ԳՕՍՏ) - 345 անվ./365oր., արդյունաբերական կատալոգներ: Գյումրու մասնաճյուղի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 36852 անվ./38861oր.: Ֆոնդում առկա են տնտեսագիտություն, շուկայագիտություն, բիզնես, իրավունք, էներգետիկա, էլեկտրատեխնիկա, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, ռադիոտեխնիկա, տրանսպորտ, շինարարություն և ճարտարապետություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, թեթև և սննդի արդյունաբերություն, մետաղամշակում, փայտամշակում, լեռնահանքարդյունաբերություն, հաշվողական տեխնիկա, ինֆորմատիկա, գրադարանագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, քաղաքագիտություն, վիճակագրություն, կենսաբանություն, բնապահպանություն, աստղագիտություն, երկրաշարժագիտություն, լեզվագիտություն, աշխարհագրություն, պատմություն, ոսկերչական գործ և այլ բնագավառներին վերաբերող գրքեր, հանրագիտարաններ, ձեռնարկներ, տեղեկագրեր, հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով բառարաններ: Ամսագրերի ֆոնդը կազմում է 29 000-ից ավելի միավոր, որոնց պահանջարկը բավական մեծ է: Գյումրու մասնաճյուղում գործում է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը` 3000-ից ավելի միավոր, ինչպես նաև արդյունաբերական կատալոգների ֆոնդը: Պահպանված են 1973-ից մինչև 1991 թ. պետստանդարտների իրազեկային ուղեցույցներ (بسر): Այս ֆոնդից հիմնականում օգտվում են գործող արտադրությունների, միջին և փոքր բիզնեսի, ուսումնական հաստատությունների, բաժնետիրական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: |