Ծառայություններ

 

 

 

· Խորհրդատվական ծառայություն

· Գրադարանային ծառայություն

· Համակարգչային ծառայություն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՄԵՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

Արամ Սուքիասյան

Սամվել Հարությունյան

Ջոն Ասատրյան

Գևորգ Աթոյան

Սամվել Մանուկյան

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում գործում է տեղեկատվական-խորհրդատվական բաժինը, որի նպատակն է արդյունաբերական ձեռնարկություններին, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին, անհատ ձեռներեցներին ցուցաբերել բազմակողմանի աջակցություն: Բաժինը համագործակցում է Գյումրու և հանրապետության արդյունաբերության, շուկայական տնտեսության, մարքեթինգի ոլորտների առաջնակարգ մասնագետների հետ:

Հնարավորությունները`

Մասնագետների օգնությամբ անհրաժեշտ գիտատեխնիկական աջակցություն արդյունաբերության և գյուղատնտեսության բնագավառում նոր տեխնոլոգիաների ներդրման, կիրառման, արտադրության վերականգնման, նոր արտադրության կազմակերպման գործում:

Գործընկերների որոնում (հասցե, հեռախոս, ֆաքս, E-mail), նոր տեխնոլոգիաների, հումքի, մեքենասարքավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ տնտեսական և իրավաբանական տեղեկատվության տրամադրում:

Միջազգային կազմակերպությունների, ներդրումային ծրագրերի, հանրապետության բանկային համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում: Մատուցվող ծառայությունների արժեքները ներկայացված են գնացուցակում:

 

ՆՁԱԿ Գյումրու մասնաճյուղն իրականացնում է գրադարանային և տեղեկատվական սպասարկում.

փաստաթղթերի ընտրություն և պատճենահանում

խորհրդատվություն

մատենագիտական որոնում ըստ պատվերի

տեղեկատվության տրամադրում ֆոնդում առկա կոնկրետ փաստաթղթի մասին

տարաբնույթ տեղեկությունների հեռախոսային տեղեկատվության տրամադրում

Մասնաճյուղի ֆոնդերը հասանելի են բոլորին, ովքեր պահպանում են գրադարանից օգտվելու կանոնները.

1. Ցանկացած մարդ կարող է դառնալ ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի ընթերցող, ձեռք բերել ընթերցողի տոմս և օգտվել առկա ֆոնդերից

2. Այլ բնակավայրերում հաշվառված անձինք սպասարկվում են միայն ընթերցասրահում

3. Գրականություն, փաստաթղթեր կորցնելու կամ վնասելու դեպքում կարելի է փոխարինել նույն հրատարակությամբ կամ պատճենով կամ փոխհատուցել իրական շուկայական արժեքը

4. Աբոնեմենտով չեն տրվում ստորև թվարկված հրատարակությունների բնօրինակները (տրվում են միայն պատճեները)`

գրքի միակ կամ վերջին օրինակը

ռեֆերատիվ աղբյուրներ (հանրագիտարաններ, տեղեկատուներ, բառարաններ)

պարբերական հրատարակություններ

նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր

 

ՆՁԱԿ-ի Գյումրու մասնաճյուղն առաջարկում է մի շարք ծառայություններ`

պատճենահանում, լազերային տպում, պատկերամուտ (scan), թարգմանություն, խմբագրում և սրբագրում: 

Կազմակերպվում են համակարգչային երկամսյա օպերատորական դասընթացներ` OS Windows XP, MS Office XP ծրագրերով:

Դասընթացներն անցկացվում են հարմարավետ և տեխնիկապես հագեցված դասասենյակում: Մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա:

<<

Ընդհանուր տեղեկություններ

Գործունեություն

Ֆոնդեր

Ծառայություններ

Միջոցառումներ

Ամերիկյան անկյուն