ՆՁԱԿ
   
 

Կապանի մասնաճյուղ

Ընդհանուր տեղեկություններ

2009թ-ին  ստեղծվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Կապանի մասնաճյուղը:

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղը գիտատեխնիկական խորհրդատվական բնույթի միակ կազմակերպությունն է Սյունիքի մարզում: Այն իրականացնում է նորարարությունների և նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց, մատուցում է գիտատեխնիկական, տեղեկատվական, գրադարանային բազմաբնույթ և բազմակողմանի ծառայություններ, մասնակցում է գրադարանային գործի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը: 


Կառուցվածք

Մասնաճյուղի պետ – Սիլվա Շահբազյան
Մասնաճյուղի առաջատար մասնագետ – Համեստ Կիրակոսյան
Մասնաճյուղի առաջին կարգի մասնագետ – Սվետլանա Ստեփանյան 


Ֆոնդեր

ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի ֆոնդերը տարաբնույթ են և բազմալեզու:
Գրադարանի ֆոնդը կազմում է մոտ 24163 անվ/80748 օրինակ գրականություն, այդ թվում` գրքեր, պարբերականներ, արտոնագրեր, արդյունաբերական կատալոգներ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, հանրագիտարաններ, ձեռնարկներ, տեղեկագրեր, էլեկտրոնային հրատարակություններ: Կապանի մասնաճյուղի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 23215 անվ/26920 օրինակ:
Կապանի մասնաճյուղը տարեկան ունենում է շուրջ  800 հաճախում՝ տրամադրելով 2000 օրինակ փաստաթուղթ:


Ծառայություններ
1. Նորամուծական գաղափարների, նախագծերի և ծրագրերի իրագործման աջակցություն
2.  Գրադարանային ծառայությունների տրամադրում (նաև էլեկտրոնային).

  • խորհրդատվական ծառայություն
  • համակարգչային ծառայություն
  • մատենագիտական որոնում ընթերցողների պահանջով
  • ֆոնդում առկա փաստաթղթերի մասին տեղեկատվության տրամադրում
  • թեմատիկ որոնում
  • էլեկտրոնային ռեսուրսներին վերաբերող տեղեկատվության տրամադրում
  • բազմաբնույթ տեղեկությունների հեռախոսային տեղեկատվության տրամադրում
  • փաստաթղթերի պատճենահանում


Գործընկերներ

Սյունիքի մարզպետարան
Կապանի քաղաքապետարան
Սյունիքի մարզային գրադարան
Կապանի քաղաքային գրադարան
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» Կապանի մասնաճյուղ
Կապանի երկրագիտական թանգարան
Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ
Հասարակական կազմակերպություններ


Հետադարձ կապ

Հասցե` Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Գ. Նժդեհի փող. շենք 22/41

Հեռախոս՝ (0285)2-29-09 

էլ.փոստ`  kapan@innovcentre.am