«Չեխական արտահանման բանկ»-ի, «Բաուեր Տեքնիքս» չեխական կազմակերպության, «Միներալ բիո օրգանիկս հիդրոպոնիկս» մեքսիկական նորարարական կազմակերպության հետ առկա բազմակողմանի պայմանագրերի հիման վրա “Ագրո-Սիթի” ՍՊԸ առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում 20 հա ընդհանուր մակերեսով նորարարական, առանց թափոնների ջերմոցային-ֆերմերային համալիր տնտեսություն կառուցելու ներդրումային նախագիծ:
Պետք է նշել, որ ՀՀ-ում նորարարությունների աջակցման դրամաշնորհային տարբեր ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղություններով իրականացվել են փոքրամասշտաբ և առանձին նպատակային նախագծեր ջերմոցային տնտեսությունների կամ անասնապահական ֆերմաների, բիոգազի արտադրության կազմակերպման ուղղություններով: Սակայն այդ ծրագրերն առանձին նեղ նպատակային բնույթ են կրել, ինչպես կիրառվող նոր տեխնոլոգիաների, այնպես էլ արտադրվող ապրանքների առումներով և իրականացվել են որպես փոքր հզորություններով արտադրություններ ի տարբերություն “Ագրո-Սիթի” ՍՊԸ կողմից առաջարկվող «Նորարարական առանց թափոնների ագրոարդյունաբերական համալիր» նախագծի, որը, փաստորեն իրենից ներկայացնում է գյուղատնտեսական ոլորտի տարբեր ճյուղերում մի քանի նոր տեխնոլոգիաների և գործընթացների կիրառմամբ փոխկապակցված ու փոխլրացնող գյուղատնտեսական միջճյուղային մասնագիտացված համակցված արտադրություն` դրա կազմակերպման համար ռեսուրսային պահանջների ճկուն, արդյունավետ կարգավորմամբ ու ղեկավարմամբ: Կարևոր հանգամանք է հանդիսանում նաև սույն նախագծի իրականացման արդյունքում բնակչության առողջության համար մեծ նշանակություն ունեցող համեմատաբար ցածր գներով էկոլոգիապես մաքուր և բարձրակարգ որակի արտադրանքի ներկայությունը շուկայում, որի նկատմամբ պահանջարկը ներկայումս խիստ աճում է առողջ ապրելակերպի արդի մարտահրավերներին և օրգանական գյուղատնտեսական մթերքների սպառման ծավալների օրըստօրե մեծացման միտումի հրամայականին համապատասխան:
Ջերմոցային-ֆերմերային նորարարական համալիր տնտեսության արտադրանքի գերակշիռ մասը արտահանվելու է ՌԴ և Չեխիայի Հանրապետություն, ինչպես նաև իրացվելու է ներքին շուկայում: Իրացման շուկաների ուղղությամբ արդեն իսկ առկա են նախնական պայմանավորվածություններ:
The invention relates to microbiology, biotechnology and food industry and is relevant to a new strain of baker's yeast - Saccharomyces cerevisiae, which can be used in the yeast, bakery and other branches of food production as well as in the fields of medicine, perfume/cosmetics and pharmaceutics.
The proposed strain was obtained by successive selection of yeast cultures isolated in laboratory conditions from the spontaneously fermenting national bread leaven (ttkhmor) according to a set of different essential production indicators and by means of a sequential multiple selection in production environment when cultured in the molasses medium with high concentration of dry compounds. Selection was conducted in the laboratory of works of baker’s yeast in Abovian city, while in the laboratory of fermenting microorganisms (where the world known culture lactic-acid bacterium Lactobacillus acidophilus “Narine” was isolated) of the Institute of Microbiology of NAS of Armenia the proposed strain was identified and classified as Saccharomyces cerevisiae based on the determinant Kreger-van RiJ.
The resulting new strain of Saccharomyces cerevisiae has improved properties, such as stably high level of biomass output, unique antimicrobial activity against wild microflora when cultured in production stages in non-sterile conditions, as well as high specific growth rate, raising power and enzymatic activity. The above properties of the strain allow using commercial yeasts with humidity 75% in quantity of 0.4 % to weight of the flour in the processes of dough and getting high quality bread products.
Ներկայումս լայն կիրառություն են ստացել շշերի հուշանվերային պատյանները, որոնք առաջարկվում են ինչպես տարբեր հուշանվերներ արտադրողների տեսականիում, այնպես էլ ալկոհոլային խմիչքներ արտադրող կազմակերպությունների կողմից` որպես հետաքրքիր, հարմարավետ և գեղագիտական հավելում իրենց արտադրանքին: Շուկայում առկա են տարբեր նյութերից` կտորից, փայտից, մետաղալարից, մետաղից պատրաստված շշի բազմաթիվ պատյաններ, որոնք ունեն դեկորատիվ և գործնական` պաշտպանիչ նշանակություն: Առաջարկը վերաբերում է շշերի փաթեթավորման միջոցների գեղարվեստա-կոնստրուկտորական նոր լուծմանը, պատրաստվում է արհեստագործական եղանակով և կարող է կիրառվել ոգելից խմիչքներ արտադրող արդյունաբերության ճյուղերում և հուշանվերային արտադրությունում:
Առաջարկվում է հայաստանյան շուկայի համար նորույթ հանդիսացող արևային օդատաքացուցիչով կոմբինացված չորանոց-խցիկ, որը նախատեսված է գյուղատնտեսական տարատեսակ մթերքի չորացման համար: Կոմբինացված չորանոցն աշխատում է հումքի չորացման կոնվեկցիոն և ինֆրակարմիր ճառագայթման սկզբունքներով: Կոնվեկցիոն եղանակի դեպքում խոնավության գոլորշիացումը ապահովվում է ջերմացման միջոցով, իսկ հեռացումը` օդագոլորշային խառնուրդի կոնվեկցիոն`ջերմափոխանցումային շրջանառության հաշվին:
Ներկայումս Հայաստանում գյուղատնտեսական մթերքի չորացման բնական մեթոդների հետ մեկտեղ կիրառվում են նաև արհեստական մեթոդներ, որոնք իրականացվում են չինական կամ կորեական ծագում ունեցող, գազով կամ էլեկտրաէներգիայով աշխատող չորացման հատուկ սարքերի միջոցով: Հատկապես լայն տարածում են գտել էլեկտրական չորանոցները, որոնք, չնայած իրենց առավելությանը գազով աշխատող նմանատիպ սարքերի նկատմամբ` պայմանավորված պինդ կամ հեղուկ վառելիքի առբերման, պահեստավորման հետ կապված ծախսերի բացակայությամբ, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազ էկոլոգիական վնասով և չորացման տեխնոլոգիայի «նուրբ» կառավարմամբ, հանդիսանում են խիստ էներգատար (կոնվեկցիոն էլեկտրական չորանոցներում էլեկտրաէներգիայի ծախսը 1.1-1.5 կՎտժ/կգ է) և հետևաբար ոչ շահավետ: Այդ իսկ պատճառով, չրերի արտադրության էներգատարության խնդիրը խիստ կարևորվում է` նկատի ունենալով նաև էներգակիրների թանկացման համաշխարհային միտումը, հատկապես վերջերս Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զգալի բարձրացման հանգամանքը:
Ուստի, հրատապ խնդիր է չորացվող մթերքին ջերմության մատակարման միջոցների և մեթոդների նպատակահարմար համակցման մոդելի որոնումը, որը կապահովի չրի պատրաստման արտադրության էներգասպառման նվազում և չորացման գործընթացի արագացում ու շահավետություն:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև Հայաստանի համար արևային էներգիայի` որպես վերականգնվող էներգետիկ կարևոր ռեսուրսի ներուժը` առաջարկվում է արևային օդատաքացուցիչով կոմբինացված չորանոց, որը, համադրելով և համակցելով տարբեր էներգակիրներ` արևային էներգիա, էլեկտրաէներգիա և ինֆրակարմիր ճառագայթում, հնարավորություն է ընձեռում կազմակերպել գյուղատնտեսական մթերքի չորացման էներգախնայող, էներգաարդյունավետ և տնտեսապես շահավետ արտադրություն:
Հարկ է նշել նաև նշված չորանոցի բնապահպանական դրական ազդեցության մասին ինչպես վերջնական արտադրանքի անվտանգության, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանման առումով:
Բնական մեթոդներով գյուղատնտեսական մթերքի չորացման գործընթացի կազմակերպման ժամանակ հնարավոր չէ ապահովել բարձր սանիտարահիգիենիկ պայմաններ տարբեր միջատների, փոշու, ցողի և բնական այլ տեղումների պատճառով, որի հետևանքով վերջնական արտադրանքը կարող է չունենալ որակապես բարձր համային հատկություններ և ապրանքային տեսք, որն էլ իր հերթին խոչընդոտ կհանդիսանա շուկայում դրա արդյունավետ իրացման համար, ինչը բացառվում է առաջարկվող չորանոցի շահագործման դեպքում:
Կոմբինացված չորանոցը կարող է կիրառվել տարբեր տեսակի մրգերի և հատապտուղների, դրանցից պատրաստվող պաստեղների (լավաշ), բանջարեղենի (լոլիկ, սմբուկ, պղպեղ և այլն), խոտաբույսերի և այլ մշակաբույսերի (թեյախոտ, դեղաբույսեր, կանաչեղեն, համեմունքներ, արևածաղիկ և այլն), սնկերի, մակարոնեղենի, ինչպես նաև ձկների, ձկան կերերի արտադրության մեջ չորացման գործընթացի կազմակերպման համար: