ՆՁԱԿ
   
 

PATENTSCOPE տվյալների բազա

 

  • Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության արտոնագրերի որոնման անվճար համակարգ. կարելի է որոնել 51 մլն արտոնագրային փաստաթուղթ` ներառյալ 8 մլն հրապարակված միջազգային արտոնագրի հայտ` Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի ներքո, ինչպես նաև անդամ երկրների տարածաշրջանային և ազգային արտոնագրման գրասենյակների արտոնագրային փաստաթղթեր
  • Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի հայտերի և դրանց հետ առնչվող փաստաթղթերի ամենաթարմ աղբյուրն է. արդիականցավում է ամեն շաբաթ:
  • Ճկուն որոնման հնարավորություններ
  • Բանալի բառերի անսահմանափակ քանակություն
  • Խորը մատենագիտական ինդեքսավորում
  • 9 լեզուներով հասանելի որոնման ինտերֆեյս
  • PATENTSCOPE Mobile ինտերֆեյս սմարթֆոնների համար
  • Պարզ որոնում - ըստ Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության արտոնագրային փաստաթղթի հատուկ համարի, անհատի (հեղինակ, հայտատու), կազմակապերպության անվանման, միջազգային արտոնագրային դասակարգման ցուցիչի, որոշակի ամսաթվի, պարզ բանալի բառերով արտահայտված արտոնագրման առարկայի
  • Ընդլայնված որոնում - որոնման պայմանների միավորում ` օգտվելով տրամաբանական (AND, OR,  NOT), «մոտիկության» (proximity) (NEAR) և դասակարգման (BEFORE)  օպերատորներից, փոխարինման նշաններից ու դաշտի ծածկագրերից (FIELD CODES) և այդպիսով համապատասխանեցնում արդյունքները նախապես սահմանված պահանջներին
  • Որոնում 13 լեզվով
  • Լիատեքստ որոնում ըստ նկարագրության և բանաձևի
  • Բանալի բառը թարգմանելու և 12 լեզվով հնարավոր տարբերակներ փնտրելու, ինչպես նաև անմիջապես ըստ հոմանիշների որոնման հնարավորություն. 14 լեզվազույգով արտոնագրային փաստաթղթերի մեքենայացված թարգմանություն:
  • Առանձնացնել արդյունքների վերլուծությունը, խմբավորել ըստ երկրների, միջազգային արտոնագրային դասակարգման, ամսաթվերի և այլն. վերլուծության դուրսբերում գծագրի տեսքով: