ՆՁԱԿ
   
 

ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) ազգային բազաներ

 

  • Ազատ առցանց մուտք 1790թ.-ից ի վեր հրապարակված ԱՄՆ-ի արտոնագրերին
  • Առկա է երկու բաժին` տրված արտոնագրերի (PatFT) և 2001թ.-ից ի վեր  հրապարակված արտոնագրերի հայտերի (AppFT) բազաներ:
  • Առկա է արտոնագրերի տվյալների բազայի երկու ենթաբաժին` մատենագիտական և լիատեքստ տարբերակների ու PDF ֆորմատով փատաթղթերի բազաներ:
  • Տեղեկատվության որոնում ըստ արտոնագրի և հայտի համարի (Number search), ինչպես նաև բանալի բառերով արտոնագրի և հայտի նկարագրության առանձին հատվածներում (անվանում, համառոտագիր և այլն) կամ լրիվ տեքստում AND, OR, ANDNOT տրամաբանական օպերատորների միջոցով
  • Լիատեքստ որոնում 1976թ.-ից ի վեր տրված արտոնագրերի համար: 1790-1975թթ. հրապարակված արտոնագրերը PDF տարբերակով հասանելի են միայն ամերիկյան դասակարգման ցուցիչով և/կամ արտոնագրի համարով որոնման դեպքում:
  • ԱՄՆ արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակի (USPTO) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական մտավոր սեփականության գործակալության (SIPO) միջև համագործակցության արդյունքում չինական արտոնագրային փաստաթղթերը հասանելի են որոնման համար Գլոբալ արտոնագրերի որոնման ցանցի (Global Patent Search Network) միջոցով: Այս գործիքը թույլ կտա օգտատերերին որոնել չինական արտոնագրային փաստաթղթեր անգլերեն կամ չինարեն լեզուներով: Հասանելի տեղեկատվությունն իրենից ներկայացնում է լիատեքստ տարբերակով չինական արտոնագրեր և մեքենայացված թարգմանություն: Հնարավոր է 1985թ.-2014թ. մայիս ընկած ժամանակահատվածում հրապարակված հայտերի, տրված արտոնագրերի և օգտակար մոդելների որոնում:
  • Ազատ առցանց մուտքի հնարավորություն շատ երկրների մտավոր սեփականության գործակալությունների արտոնագրային փաստաթղթերի տվյալների բազաների հավաքածուներին