ՆՁԱԿ
   
   

Մեթոդական սեմինար

Հաշվի առնելով էլեկտրոնային միջավայրում ժամանակակից գրադարանին ներկայացվող ներկայիս փոփոխվող մարտահրավերները, ինչպես նաև ՆՁԱԿ-ի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների համալրման, հմտությունների կատարելագործման և մեթոդական աջակցության  կարևորությունը, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2018թ. հուլիսի 10-ին կազմակերպել է մեթոդական սեմինար. «Ժամանակակից գրադարանային վիճակագրություն և մենեջմենթ» թեմայով: 

Միջոցառմանը մասնակցել են Եվրասիա միջազգային համալսարանի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանների,  Կենտրոնի և Գյումրու, Վանաձորի, Հրազդանի,  Կապանի մասնաճյուղերի ներկայացուցիչները:

Սեմինարը վարել է ՆՁԱԿ-ի գրադարանի ղեկավար Լ. Ղարիբյանը, իսկ գրադարանային տարբեր գործառույթների վերաբերյալ ելույթներով (փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայություն, գրադարանային-տեղեկատվական սպասարկում, միջազգային տվյալների բազաների մուտքի ապահովում, «ԻՐԲԻՍ-64» համակարգով մուտքագրված գրառումներ, առցանց միջոցառումներ, Կենտրոնի կայքէջի արդիականացում և այլն) հանդես են եկել Կենտրոնի համապատասխան մասնագետները:

Միջոցառման ժամանակ քննարկվել են միասնական մոտեցումներ գրադարանի գործունեության արդյունքների հաշվառման և գնահատման համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվել մասնակիցներին, ելնելով ժամանակակից գրադարանային-տեղեկատվական գործընթացներում վիճակագրության կազմակերպման առաջավոր փորձից ստանալ գործնական և մեթոդական օգնություն` կատարելագործելու գրադարանային գործընթացները և այն դարձնել գրավիչ օգտատերերի համար:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել հետագա համագործակցության  պայմանավորվածություն: