ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

 

 Սնկերը մեր մոլորակի թերևս ամենաառեղծվածային էակներն են

 

 

Գիտնականները վստահ են՝ սնկերը մոլորակի ամենահին բնակիչներն են, դրանք դինոզավրերից էլ հին են և վերապրել են մոլորակը պատուհասած բոլոր աղետները: Դրանք ոչ բույսեր են, ոչ էլ՝ կենդանիներ: Սնկերը ունեն նաև մեկ այլ եզակի հատկություն՝ նրանք սնվում են ռադիացիայով՝ մաքրելով դրանով վարակված հողը: 2002-ին հատուկ ռոբոտը Չեռնոբիլի ատոմակայանի պայթած ռեակտորի վրա՝ ատոմային պայթյունի օջախում հայտնաբերել է աճող սնկեր: Այնինչ այդ տարածքում տասնյակ կիլոմետրերով շառավղի վրա ճառագայթահարումը սպանում է ցանկացած կենդանի օրգանիզմ, բացառությամբ սնկերի: Սա գիտնականների համար իսկական սենսացիա է դարձել, ինչը հետագա ուսումնասիրությունների դուռ է բացել: