ՆՁԱԿ
   
 

Բնաշխարհ

Սովորական լոլիկը պայքարում է բազմաթիվ հիվանդությունների դեմ

 

Լոլիկն առավել օգտակար մթերքներից մեկն է: Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս ավելի հաճախ օգտագործել այն, քանի որ լոլիկում պարունակվող լիկոպինը կանանց մոտ խոչընդոտում է երիկամների քաղցկեղի զարգացմանը: Լոլիկը նաև հակաօքսիդանտներ և հակաբորբոքային միացություններ է պարունակում, որոնք վնասված և ազատ ռադիկալների հետ պայքարի շնորհիվ պաշտպանում են օնկոլոգիական հիվանդություններից: Այն օգնում է նաև սրտի հիվանդությունների դեպքում:
Բացի այդ՝ լոլիկն առանձնանում է ցածր կալորիականությամբ (100 գրամում՝ 18 կալորիա) և մեծ քանակով մանրաթելերի պարունակությամբ, որն օգնում է հաղթահարել քաղցը և բարելավել մարսողականությունը:
Լոլիկը հարուստ է նաև վիտամին A-ով, որն օգտակար է տեսողության պահպանման համար: Վիտամին A-ն խոչընդոտում է տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացմանը և պահպանում է մաշկի առողջությունը: