ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

ՌԴ գիտնականները մթության մեջ լուսարձակող բույսեր են ստեղծել

ՌԴ գիտնականները մշտապես լուսարձակող բույսեր են ստեղծել: Ավտոլյումինեսցենցման հատկությունը գենետիկական մակարդակով է բույսերի մեջ «ներդրվել»:
Գիտնականներին հաջողվել է տրանսգենային ծխախոտային բույսեր ստեղծել, որոնք նախորդ փորձերի համեմատ մի քանի անգամ ավելի վառ են լուսարձակում։ Այսպես՝ բույսերի ամբողջ կյանքի ընթացքում լուսարձակում են դրանց տերևները, ցողունները, արմատներն ու ծաղիկները։ Նշվում է նաև, որ լուսավորությունն անընդհատ փոփոխվում է և կարող է զարդանախշերի տարբեր տեսք ստանալ։
Մեկ տարի առաջ հետազոտողներին հաջողվել էր սնկերի օրինակով վերծանել լուսարձակման մեխանիզմը, այնուհետև սնկերից լյումինեսցենցման համար անհրաժեշտ ԴՆԹ-ն փոխանցվել է բույսերին: