ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Իլոն Մասքը մարդկության համար աղետ է կանխատեսում               

Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը նախազգուշացրել է, որ մարդկությանը աղետ է սպառնում, եթե մարդիկ չկարողանան ադապտացվել և ռոբոտների ժամանակակից կիրառման դեպքում իրենց տեղը գտնել: «Մարդիկ ստիպված են համակերպվել, որ իրենց աշխատավայրերը կարող են զբաղեցնել ռոբոտները: Մենք բոլորս պետք է սովորենք գոյակցել զարգացած արհեստական ինտելեկտի հետ»,- վստահ է Մասքը: Ձեռներեցի խոսքով՝ արհեստական ինտելեկտը կփոխարինի գրեթե բոլոր պրոֆեսիոնալներին: Մասքը վստահ է, որ նեյրոցանցերը մոտ ապագայում կարող են մարդուց ավելի լավ կատարել անգամ ստեղծագործ բնույթի աշխատանքը: Մասքը կարծում է, որ մարդկությանը կարող է փրկել բազային եկամուտի առկայությունը. հասարակության ամեն անդամին կանոնավոր կերպով կոնկրետ գումար վճարելը, ինչը կօգնի նաև հաղթահարել աղքատությունը: