ՆՁԱԿ
   
 

Գիտական աշխարհ

Իլոն Մասքի ավտոմեքենան առաջին պտույտն Է կատարել Արեգակի շուրջը

Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասքի անձնական հավաքածուից Tesla Roadster ավտոմեքենան՝ ղեկին սկաֆանդր հագած Starman մանիկենը, որը տիեզերք Էր դուրս բերվել 2018 թվականի փետրվարին, առաջին պտույտն է կատարել Արեգակի շուրջը:
Հաշվարկների համաձայն, մեքենան, որի ղեկի առջեւ մանեկեն Է, Արեգակի շուրջը լրիվ պտույտը կատարում Է 557 օրվա ընթացքում: Այն արդեն հաղթահարել Է 1,2 մլրդ կիլոմետր տարածություն: Մեկնարկի ժամանակ մեքենայի սրահում հնչել Է Դեւիդ Բոուիի Life on Mars երգի ձայնագրությունը: Եթե Tesla-ի ուժակուտակիչը դեռ աշխատում Է, ապա այդ ձայնագրությունը կրկնվել Է ավելի քան 150 հազար անգամ:
Ըստ անցյալ տարի անցկացված հաշվարկները՝ Space.com-ը նշել Է, որ ղեկի առջեւ նստած մանեկենով ավտոմեքենան դեռ շատ պտույտներ կկատարի Արեգակի շուրջը, սակայն ի վերջո՝ մոտավորապես 1 մլն տարի անց, կմտնի կա՛մ Վեներայի, կա՛մ Երկրի մթնոլորտ և կդադարի գոյություն ունենալ: Շանսերը, որ նա Երկիր կվերադառնա, կազմում են 6 տոկոս, իսկ Վեներայի մթնոլորտ մտնելու հավանականությունը գնահատվում Է 2,5 տոկոս: