ՆՁԱԿ
   
 

Ինովացիա

Փիթբուրգյան համալսարանի մասնագետները մշակել են հաշմանդամի սայլակ, որն աշխատում է սեղմած օդով

Փիթբուրգյան համալսարանի մասնագետները մշակել են հաշմանդամի սայլակ, որը էլեկտրականության փոխարեն աշխատում է սեղմած օդով:
PneuChair անունն ստացած սարքավորումը չունի ծանր մարտկոցներ ու բարդ էլեկտրոնիկա: Աթոռը կշռում է 36 կգ, այն լիցքավորվում է 10 րոպեում, մինչդեռ էլեկտրական նմանատիպ աթոռները՝ մի քանի ժամում:
PneuChair-ը չի վախենում ջրից, դրանով կարելի է գնալ ջրային զբոսայգիներ, լողափեր, լողավազաններ: Ընթացքի երկարությունը կազմում է 5 կմ: