Հայտարարություններ
«Թվային տնտեսություն. ագրարային ոլորտի զարգացման հեռանկարներ» խորագրով գրքի շնորհանդես
23 մարտի, 2023թ., ժամը 14:30
ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարան (հասցե`ք.Երևան, Կոմիտասի պող. 49/3, 5-րդ hարկ)
Հարգելի օգտատերեր, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը մինչև դեկտեմբերի 31-ը EBSCO Premier Package-ի 11 շտեմարանների անվճար մուտքի հնարավորություն է ստացել: Մուտքը հնարավոր է Կենտրոնի IP հասցեով (ընթերցասրահ)
hետևյալ հղումով՝ https://search.ebscohost.com/
Ս.թ. հուլիսի 29-ին, ժամը 14:15-ին ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը կազմակերպում է «Իմ գյուղի մեր տունը» անկյան ստեղծման նախագծի առցանց քննարկում
Ազգային գրադարանային շաբաթ, 12-19 ապրիլի, 2021թ.
Մինչև մարտի 31-ըընդունվում են թեկնածության հայտեր Յիդանի մրցանակի համար, որը հատկացվում է կրթության հետազոտության կամ կրթության զարգացման մեջ նշանակալի ներդրման համար: Մրցանակը կազմված կլինի երկու մասից՝ ոսկե մեդալ և 3.9 միլիոն ԱՄՆ դոլար: Գումարի կեսը կհատկացվի որպես նվիրատվություն, իսկ մյուս կեսը ծրագրի դրամաշնորհ է՝ նախատեսված տվյալ մրցանակակրի նախաձեռնությունների իրականացման համար: Նոմինանտները կարող են լինել անհատներ կամ մինչև երեք անդամից կազմված խմբեր: Հավելյալ տեղեկատվության և հայտներ կայացնելու համար կարողեք այցելել հետևյալ հղմամբ՝https://yidanprize.org/the-prize/nominations.
Բիոֆիլիա մրցանակը շրջակա միջավայրի վերաբերյալ հաղորդակցության ոլորտում
Այն տրվում է ցանկացած երկրից մասնագետների և կազմակերպությունների, որոնք նշանակալի ներդրում են ունեցել էկոլոգիական խնդիրների շուրջ գիտական գիտելիքների տարածման, հասարակական գիտակցության բարձրացման և տեղեկատվության գործում: Այդ ներդրումները կարող են լինել տարատեսակ ֆորմատներով. Նախընտրելի է, որ ուղղված լինեն միջազգային լսարանին: Դիմել կարող են միայն այն դեպքում, եթե հաղորդակցության գործողությունները եզրափակվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մրցանակը տրվում է շրջակա միջավայրին վերաբերող ցանկացած համատեքստում նորարարական մոտեցումներով ներդրման համար, հատկապես կենսաբազմազանության պահպանման ևկլիմայի փոփոխության ոլորտներում: Մրցանակի չափը 100 000 եվրո է: Մրցանակը կարող են ստանալ և ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր զբաղվում են շրջակա միջավայրի վերաբերյալ հաղորդակցությամբ: Դիմումների վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Կընդունվեն նաև դիմումներ խմբերի կողմից: Դիմելու համար՝ https://www.biophilia-fbbva.es/en/premios/biophilia-award-for-environmental-communication-3rd-edition/
ՀՈՒՇԱԹԵՐԹ - ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Առցանց գրադարանային-տեղեկատվական սպասարկում
Սիրելի ընթերցողներ,
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված` արտակարգ դրության պայմաններում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավանությամբ մեկնարկել է «Տնից թանգարան և գրադարան» ծրագիրը, որին միանում է նաև ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանը, որն աշխատում է հեռավար ռեժիմով։
Մարդկային շփումները նվազագույնի հասցնելու նպատակով գրադարանային-տեղեկատվական սպասարկումը կիրականացվի փաստաթղթերի էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով, առցանց եղանակով, մասնավորապես` սոցիալական հարթակներում գիտատեխնիկական-տեղեկատվական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան իրազեկմամբ:
Պարբերաբար կներկայացվեն գիտության և տեխնիկայի տարբեր ոլորտների վերաբերյալ տեսադասախոսություններ, բաց մատչելիության գիտատեխնիկական ամսագրերի վերաբերյալ թեմատիկ թրեյլեր-հոլովակներ, նոր գրքերի, կայանալիք գիտաժողովների վերաբերյալ տեղեկատվություն:
Բացի այդ, Կենտրոնի կայքէջում հասանելի է գրադարանի էլեկտրոնային գրացուցակը, մասնավորապես՝ տեսադասախոսությունների պրոբլեմային ուղղվածության եզակի շտեմարանը, գիտատեխնիկական ամսագրերի հոդվածների վերլուծական նկարագրությունների, էլեկտրոնային լիատեքստ ռեսուրսների, ատենախոսությունների ինքնասեղմագրերի, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի շտեմարանները, որոնք մեծ արժեք կարող են ունենալ հեռավար ուսուցման, շարունակական կրթության և ինքնակրթության կազմակերպման համար: