ՆՁԱԿ
   
 

Հոդվածներ, ակնարկներ


Ա
ԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծական ակնարկում կարևորված է նորարարության որոշիչ դերը` որպես տնտեսության զարգացման  ուղղորդիչ գործոն: Ներկայացված են հինգերորդ տեխնոլոգիական կացութաձևի առանձնահատկությունները և մասնագիտական շրջանակներում ընդունված ազգային ինովացիոն համակարգի (ԱԻՀ) չորս տարատեսակները: Շեշտադրված են Հայաստանում մեկնարկած ԱԻՀ ձևավորման նախադրյալները, նախապայմաններն ու առկա խնդիրները՝ ըստ ԱԻՀ բազիսային չորս ենթակառուցվածքների և Հայաստանում մեկնարկած ԱԻՀ ձևավորման գործընթացում առկա խնդիրների լուծման մի շարք առաջարկություններ՝  ըստ ԱԻՀ բազիսային չորս ենթակառուցվածքների:


ԳՅՈՒՏԸ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերլուծական ակնարկի հեղինակները ներկայացնում են գյուտերի հայտնագործման պատմությունը, համաշխարհային և ազգային արտոնագրային համակարգերի ստեղծման, մտավոր սեփականության գործակալությունների կազմավորման, արտոնագրատերերի իրավունքների պահպանման և ճանաչման հիմնախնդիրները: Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է ինովացիոն ռազմավարություն, որը կնպաստի երկրի տնտեսական աճին, արդյունաբերության զարգացմանն ու արդյունավետ համագործակցությանը: Ուսումնասիրվել են մի շարք երկրների գիտելիքահենք տնտեսության գնահատման բնութագրական ցուցանիշները` համաձայն ՀԲ-ի մեթոդաբանության` համեմատականներ տանելով մեր տարածաշրջանի հարևան երկրների հետ: Հայաստանն ունի ինովացիոն ներուժ, որն, ուղղելով ձեռներեցության ոլորտ, կարող է դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության զարգացման վրա:


Օպտիկական կրիչներով տեղեկատվության պահպանության ապահովումը

Հոդվածում ներկայացված են թվային կրիչների պահպանության մեթոդները և օպտիկական սկավառակներով ինֆորմացիայի պահպանման օպտիմալ ռեժիմները` լույսային, ջերմային, խոնավության և սանիտարա-հիգիենիկ պայմանները:
Այսօր գրադարանային ֆոնդերը զարգացման հերթա­կան փուլում են, որն ուղեկցվում է էլեկտրոնային միջավայրի ակտիվ ազդեցությամբ:
Գրադարանային ֆոնդերի արդիականացման գլխավոր ուղղվածությունը թվային նյութերի համալրման ընդլայնումն է:
Բազմաթիվ գրադարաններ այսօր իրենց գործունեության առաջնային նպատակն են համարում ֆոնդերի հնարավորինս արագ թվայնացումը: Էլեկտրոնային ռեսուրսները սկզբունքորեն տարբերվում են ավանդական հրատարակություններից, քանի որ ավելի շատ են ենթակա քայքայման վտանգին: Գրադարանների հիմնական գործառույթներից մեկը ֆոնդերում կուտակված նյութերի երկարատև պահպանման ապահովումն է: Ֆոնդի պահպանությունն իրականացվում է երկու հիմնական ուղղությամբ` կանխարգելիչ և վերականգնողական: Կանխարգելիչ ուղղությունը ենթադրում է գրադարանային հավաքածուների պահպանության օպտիմալ պայմանների ապահովում, իսկ վերականգնողականը` վերականգնման աշխատանքներից բացի, ներառում է նաև մաշված կամ կորած փաստաթղթերի փոխարինում նույնական օրինակներով: