Կենտրոնի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով:
Կենտրոնը իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը, մատուցելով գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայություններ:
Այսօր ՆՁԱԿ-ը իրականացնում է`
- Տեղեկատվական ռեսուրսների ձևավորում (ՏԲ-ներ, վերլուծական և տեղեկատվական նյութեր) արտացոլելով ՀՀ գիտատեխնիկական և նորարարական ներուժը
- Գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակում
- Տեղեկատվական և գրադարանային ծառայություններ
- Գործարար-տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն`
- նորամուծական գաղափարներին և ծրագրերին
- մտավոր սեփականության օբյեկտների պահպանմանը և առևտրայնացմանը
- նոր գործընկերների որոնման և ինովացիոն մշակումների առևտրայնացման գործում
- ձեռներեցներին
Նորամուծություններ կիրառող ձեռներեցների և արտասահմանյան գործընկերների միջև տեխնոլոգիական համագործակցության հաստատման նպատակով ՆՁԱԿ-ը իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի, ինչպես նաև արտերկրի նմանատիպ տարբեր կազմակերպությունների հետ:
Մեր կայքում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող ինովացիոն ձեռներեցության հարցերի վերաբերյալ: Հուսով ենք` ներկայացված տեղեկատվությունը կօգնի Ձեր գործունեությունը ավելի հեշտ, արդյունավետ և արագ իրականացնելու համար: