ՆՁԱԿ
   
 

Ինովացիոն նորույթներ

Կալիֆոռնիական ընկերությունը ցուցադրել է հավելյալ իրականության կոնտակտային ոսպնյակների նոր նախատիպը

Կալիֆոռնիայի Mojo Vision ընկերությունը ստեղծել է կոնտակտային ոսպնյակի նոր նախատիպ՝ հավելյալ իրականության տեխնոլոգիայով: Էլեկտրոնիկան վերամշակելուց եւ էլեկտրամատակարարումը փոխելուց հետո ինժեներները սարքը պատրաստել են փորձարկման համար։ Մշակվել են նաեւ առաջին ծրագրային ապահովումն ու ինտերֆեյսը։
Ընկերությունն իր առաջին նախատիպը ներկայացրել է երկու տարի առաջ, երբ ինժեներներին հաջողվել է ստեղծել էկրան, թթվածնով հագեցվածության համակարգ, միկրոչիպ եւ էներգիայի կառավարման գործիքներ, ինչպես նաեւ մշակել աչքի հետագծման ալգորիթմներ։
Mojo Vision-ը ներդրումներ է կատարել ոսպնյակների ծրագրային ապահովման մշակման մեջ, ստեղծել է օպերացիոն համակարգի հիմքում ընկած կոդը եւ օգտատիրոջ առաջին ինտերֆեյսի բաղադրիչները։
Ոսպնյակների էլեկտրոնային լցոնումը տեղադրված է կոշտ գազաթափանց պլաստիկի վրա՝ ի տարբերություն այն նյութի, որից պատրաստվում են սովորական կոնտակտային ոսպնյակներ։ Սարքերը ներառում են աքսելերոմետրեր, գիրոսկոպներ, մագնիսաչափ եւ ռադիոկապ: Բացի այդ, կա էներգիայի կառավարման միկրոչիպ, պատկերի հաղորդիչ եւ միկրոպրոցեսոր:
Նոր նախատիպի եւ 2020թ․ ներկայացվածի հիմնական տարբերություններից մեկն անլար կապի միջոցով էներգիայի փոխանցումը մերժելն է, քանի որ ինդուկտիվ միացումն անխափան սնուցում չէր ապահովում:
Սկզբում ընկերությունն իր թիրախային խմբում ներառում էր թույլ տեսողություն ունեցող մարդկանց, որոնց ոսպնյակները կօգնեն ավելի լավ տեսնել ճանապարհային նշանները եւ այլ անհրաժեշտ տեղեկությունները:

news.am