ՆՁԱԿ
   
 

Գիտատեխնիկական գրադարանի մասին 

Նորամուծության և ձեռներեցության ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գործող գիտատեխնիկական գրադարանը հայտնի է տարածաշրջանում և երկրի սահմաններից դուրս իր մասնագիտացված եզակի հարուստ ֆոնդերով: Գրադարանի առաքելությունն է` գիտատեխնիկական և արտոնագրային ռեսուրսների հավաքագրում, գիտատեխնիկական տեղեկատվական և գրադարանային ծառայությունների մատուցում:

ՆՁԱԿ-ի գրադարանը պետական մասնագիտական գրադարան է, որը հավաքագրում է կիրառական գիտությանը վերաբերող գրադարանային փաստաթղթեր և սպասարկում է ոչ միայն անհատ ընթերցողներին, այլ նաև ընկերություններին, համալսարաններին, պետական գերատեսչություններին, արդյունաբերության տարբեր ոլորտների ձեռնարկություններին:

2022թ. դրությամբ գրադարանի փաստաթղթային ֆոնդը կազմում է շուրջ 22 միլիոն  գրադարանային փաստաթուղթ՝ ներառյալ մասնաճյուղերը: Այստեղ են պահվում Հանրապետությունում եզակի գիտատեխնիկական փաստաթղթերի ֆոնդերը՝ արտոնագրային, նորմատիվ-տեխնիկական, արդյունաբերական կատալոգներ, ավանդադրված գիտական աշխատանքներ, փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական մշակումների հաշվետվություններ, հրատարակված վերլուծական տեսություններ, գրքեր և այլն:

Գրադարան հաճախումների թիվը 2022թ․ կազմել է 13513, կոլեկտիվ աբոնենտների թիվը՝ 238, այդ թվում պայմանագրային՝ 9, իսկ օգտվողների միջին տացքը` 180313 օրինակ գրադարանային փաստաթուղթ՝ ներառյալ մասնաճյուղերը:

ԳՏԳ-ի ընդհանուր և համակարգչային ընթերցասրահներում իրականացվում է գրադարանային-տեղեկատվական սպասարկում, ինչպես  նաև արտոնագրային որոնում տարածաշրջանում եզակի` շուրջ 18 միլիոն օրինակ փաստաթղթերից: Համակարգչային սրահում այցելուներն անվճար օգտվում են համացանցից, միջազգային գիտատեխնիկական տեղեկատվական բազաներից (EBSCO, fips.ru, wipo.org, European Patent Office, J-PlatPat, ГПНТБ, eLibrary.ru,  jpo.go.jp, SpringerLink, Multidisciplinary Digital Publishing Institute, էլեկտրոնային արխիվ՝  BSTU Dspace, tandfonline.com, russpatent.ru, tandfonline.com, indianchemicalsociety.com և այլն), գրադարանի էլեկտրոնային գրացուցակից` օգտագործելով ժամանակակից տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ:

Շահառուների գրադարանային-տեղեկատվական սպասարկումը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպելու նպատակով ներդրված է գրադարանային գործընթացների ավտոմատացման «ԻՐԲԻՍ-64» համակարգը, որում մուտքագրված գրառումների թիվը կազմում է շուրջ 374573 փաստաթուղթ՝ ներառյալ ամսագրերի գիտատեխնիկական հոդվածների վերլուծական նկարագրությունները՝ շուրջ 3824 գրառում: Գրադարան մուտք գործող գրականությունը մուտքագրվում է էլեկտրոնային գրացուցակում` համապատասխան տվյալների բազաների կառավարման համակարգերով /IRBIS/: Համացանցի միջոցով, մատչելի որոնողական ապարատով հասանելի է ԳՏԳ-ի էլեկտրոնային գրացուցակը, որում պարբերականների տվյալների բազան պարունակում է ամսագրերի հոդվածների նկարագրություններն իրենց համառոտագրերով  (ՏԲ-ն եզակի է հանրապետությունում): Վերջինիս շնորհիվ է հնարավոր իրականացնել փաստաթղթերի Էլեկտրոնային առաքման ծառայությունը:

Վերջին ժամանակներս կրթական համակարգում լայն կիրառություն են ստացել տեսադասախոսությունները, որոնք կրթական արժեքավոր գործիք են ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և այլ կրթական հասատությունների, ընթերցողների համար: Այդ իսկ պատճառով գիտատեխնիկական գրադարանը ձևավորել է  տարբեր ոլորտներն ընդգրկող՝ էկոնոմիկա,  մաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հոգեբանություն և այլն «Ուսումնամեթոդական տվյալների բազա», որը պարբերաբար արդիականացվում է «IRBIS-64» համակարգում: 2022թ. դրությամբ տեսադասախոսությունների թիվը կազմում է 438:

Գրադարանի ավանդական և էլեկտրոնային տեղեկատվական պաշարների հանրահռչակման և հասանելիության ապահովման նպատակով կայքէջում, սոցիալական մի շարք ցանցերի համապատասխան էջերում ներկայացվում են կազմակերպված միջոցառումների, գրադարանային-տեղեկատվական, գիտատեխնոլոգիական ոլորտներին առնչվող գրականության, իրադարձությունների, նորությունների վերաբերյալ առցանց ցուցահանդեսներ:

ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանն անդամակցում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվողների ու մշակողների միջազգային ասոցիացիային (ELNIT):

 

Գիտատեխնիկական գրադարանի գործընկերներ են`

Պետական հանրային գիտատեխնիկական գրադարան (ГПНТБ)

ԱՊՀ երկրների ԳՏԼ Ազգային տեղեկատվական կենտրոններ և գլխադասային կազմակերպություններ

Գիտատեխնիկական լրատվության միջպետական համակարգող խորհուրդ (МКСНТИ)

Գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդ (МСНТИ)

Գիտական և տեխնիկական տեղեկատվության համառուսաստանյան ինստիտուտ (ВИНИТИ РАН)

 ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆԱՆԿԱՐԳԸ