Վանաձորի մասնաճյուղ
Ընդհանուր տեղեկություններ
2009թ-ի օգոստոսին Լոռու մարզում ստեղծվեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Վանաձորի մասնաճյուղը:
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղը իրականացնում է նորարարությունների և նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց, մատուցում է գիտատեխնիկական, տեղեկատվական, գրադարանային բազմաբնույթ և բազմակողմանի ծառայություններ:
Կառուցվածք
Մասնաճյուղի պետ – Նաիրա Ռոբերտի Կիրակոսյան
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Արփինե Հենրիկի Ղամբարյան
Մասնաճյուղի առաջատար մասնագետ - Գայանե Սևադայի Աբովյան
Ֆոնդեր
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի ֆոնդերը բազմազան են և բազմալեզու:
Գրադարանի ֆոնդը կազմում է մոտ 14.027 օրինակ գրականություն, այդ թվում` գրքեր, պարբերականներ, արտոնագրեր, կատալոգներ, թերթեր, բառարաններ, հանրագիտարաններ, տեղեկագրեր, սեղմագրեր:
Վանաձորի մասնաճյուղը տարեկան ունենում է շուրջ 1101 հաճախում՝ տրամադրելով 3355 օրինակ փաստաթուղթ:
Ծառայություններ
1. Նորամուծական գաղափարների, նախագծերի և ծրագրերի իրագործման աջակցություն
2. Գրադարանային ծառայությունների տրամադրում (նաև էլեկտրոնային)
- մատենագիտական որոնում ընթերցողների պահանջով
- ֆոնդում առկա փաստաթղթերի մասին տեղեկատվության տրամադրում
- թեմատիկ որոնում
- էլեկտրոնային ռեսուրսներին վերաբերող տեղեկատվության տրամադրում
- փաստաթղթերի էլեկտրոնային առաքում
- փաստաթղթերի պատճենահանում
- բազմաբնույթ տեղեկությունների հեռախոսային տեղեկատվության տրամադրում
- Վանաձորի մասնաճյուղը իրականացնում է գիտատեխնիկական տեղեկատվության որոնում համացանցում` օգտվելով արտասահմանյան խոշորագույն տվյալների բազաներից (EBSCO publishing, Oxford Reference Online), ինչպես նաև Ռուսաստանի գրադարանային-տեղեկատվական համակարգերից (ГПНТБ): Տվյալների այս խոշորագույն բազաներում հնարավոր է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (ГОСТ, ОСТ. ТУ), արտոնագրային փաստաթղթերի, արդյունաբերական կատալոգների թեմատիկ որոնում: Իրականացվում է հայրենական և ռուսական գիտատեխնիկական ամսագրերից հոդվածների պատճենների էլեկտրոնային առաքում on-line ռեժիմով:
ՆՁԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղին հասանելի են ինֆորմացիոն-որոնողական համակարգերը, ռուսական և արտասահմանյան գրադարանների էլեկտրոնային կատալոգները, հանրագիտարանները, գիտական արխիվները, գրքերի ինտերնետ-խանութները - «Գրադարանների ավտոմատացման ИРБИС-64 համակարգի» միջոցով գրականության և տարաբնույթ փաստաթղթերի մուտքագրում և տրամադրում
Հետադարձ կապ
Հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 20
Հեռախոս՝ (0322) 41961, 42321
էլ. փոստ՝ vanadzor.ndzak@mail.ru, vanadzor@innovcentre.am
http://online.fliphtml5.com/ipsja/xmaj/
http://online.fliphtml5.com/ipsja/nlwt/
http://online.fliphtml5.com/ipsja/xnrg/#p=1