1.1 Թեմատիկ հավաքածուների կազմում
Սկզբնաղբյուրի կրկնօրինակների հավաքածու (հատված գրքից, սեղմագիր ամսագրից, հոդվածներ ամսագրից, պետ. ստանդարտներ, արտոնագրեր, արդ. կատալոգներ, լազերային սկավառակներ, համացանցային ռեսուրսներ և այլն):
1.2. Գրականության գիտական մշակում
• փաստաթղթերի մատենագիտական նկարագրությունների կազմում,
• ինդեքսավորում` ըստ համապարփակ տասնորդական դասակարգման (ՀՏԴ),
• գիտական աշխատանքների գրականության մատենագիտական ցանկի կազմում:
1.3 Տեղեկատվային-մատենագիտական սպասարկում գրականության թեմատիկ-մատենագիտական ցանկի կազմում
1.4 Նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի (ՆՏՓ) տրամադրում
• պաշտոնական փաստաթղթերի տեղեկատվության տրամադրում (ՀՀ Պաշտոնական տեղեկագիր. օրենքներ, որոշումներ, ՀՀ գերատեսչական նորմատիվային ակտերի տեղեկագիր. որոշումներ, հրամաններ, ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագիր. իրավական հարցեր, վերլուծական նյութեր, որոշումներ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության տեղեկագիր),
• ձեռներեցությանն անհրաժեշտ ՆՏՓ տեղեկատվական որոնում (ԳՕՍՏ, ՕՍՏ, ՍՆիՊ, ՏՊ):
1.5 Էլեկտրոնային ռեսուրսների օգտագործում և համապատասխան տեղեկատվության տրամադրում տվյալների բազաների մուտքի ապահովում
• EBSCO publishing (Academic Source Premier; SpringerLink, Business Source Premier; Regional Business News; MEDLINE; ERIC; MasterFILE Premier; Health Source: Consumer Edition; Health Source: Nursing/Academic Edition; Library, Information Science & Technology Abstracts; Newspaper Source), Oare Online access to research in environment, BioOne, Britannica Online Encyclopaedia, IMF eLibrary, SAGE Premier Journals Collection Տրամադրվում է.
• տեղեկատվություն կոնկրետ էլեկտրոնային ռեսուրսի առկայության վերաբերյալ (CD, DVD սկավառակներ),
• խորհրդատվություն, CD սկավառակների դիտում, անհրաժեշտ հատվածների պատճենահանում (CD կամ թղթային կրիչ):
1.6 Արտոնագրային փաստաթղթերի տրամադրում
• թեմատիկ որոնում միջազգային լիատեքստ տվյալների շտեմարաններում,
• արտոնագրային փաստաթղթերի համարային և անվանական որոնում ՀՀ և արտերկրի համապատասխան տվյալների շտեմարաններում,
• համակարգված որոնում ըստ գյուտերի, արդյունաբերական նմուշների, ապրանքանշանների, օգտակար մոդելների,
• միջազգային ապրանքանշանների ավտոմատացված որոնում Romarin ծրագրով
1.7 Մատենագիտական ակնարկի պատրաստում թեմային վերաբերվող փաստաթղթերի ընդհանրացված համառոտ նկարագիրը որոշակի ժամանակահատվածում
1.8 Էլեկտրոնային առաքման ծառայություն գրադարանի ֆոնդերում առկա փաստաթղթերի Էլեկտրոնային տեղեկատվական սպասարկում օֆ-լայն ռեժիմով (անհատականացված և դիֆերենցված սպասարկում էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով)
• ըստ յուրաքանչյուր ամսագրի ընտրված հոդվածների համառոտագրերի առաքում,
• հետադարձ կապով ընտրված հոդվածների լիատեքստ տարբերակների էլեկտրոնային առաքում,
• պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճեների առաքում (ատենախոսություններ, ինքնասեղմագրեր, գրքերի առանձին գլուխներ, հոդվածներ ամսագրերից, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր (ԳՕՍՏ, ՕՍՏ, ՍՆիՊ, ՏՊ), արտոնագրային փաստաթղթեր, արդյունաբերական կատալոգներ),
• ատենախոսությունների ինքնասեղմագրերի, գրքերի, բաժանորդագրված գրականության ցանկի առաքում էլ. փոստով, ինչպես նաև թեմատիկ ցանկի տրամադրում:
Տեղեկատվական (թեմատիկ, կոնկրետ փաստաթղթի) որոնում Ռուսաստանի Դաշնության գրադարանային ռեսուրսներում, արտերկրի լիատեքստ տվյալների բազաներում, ՀՀ գրադարանների համահավաք էլեկտրոնային գրացուցակում և համացանցում` ինֆորմացիայի որոնում, հավաքագրված գրականության թեմատիկ ցանկի կազմում, պահանջվող սկզբնաղբյուրների որոնում, բացահայտում կամ բացակայող փաստաթղթերի պատվիրում և էլեկտրոնային պատճեների տրամադրում:
Տեղեկատվական սպասարկում հարց-պատասխան ռեժիմով, մատենագիտական, հասցեավորված, փաստագրական տեղեկանքի պատրաստում և տրամադրում էլ. փոստով:
2.1 Գիտատեխնիկական և գործարար միջոցառումների կազմակերպում
• բիզնես-սեմինարների, դասընթացների կազմակերպում (ըստ պատվերի),
• գրադարանի տեղեկատվական ռեսուրսների արտագնա թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպում ձեռնարկություններում և կազմակերպություններում,
• մասնագիտացված ցուցահանդեսների և շնորհանդեսների կազմակերպում:
• տեքստի համակարգչային շարվածք, խմբագրում, սրբագրում
• էջավորում, տեսածրում և լազերային տպում
• տեքստերի թարգմանություններ. հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
• կազմարարական աշխատանքներ,
• մանրալուսապատճենում (микрофильмирование),
• մանրաժապավենի պատճենահանում թղթե կրիչի վրա,
• փաստաթղթերի պատճենահանում,
• լամինացիա:
Վարձակալության է տրամադրվում կահավորված, ժամանակակից տեխնիկայով հագեցած, լուսավոր և ջեռուցվող տարածքներ` հանդեսադահլիճ, սեմինար դահլիճ, նիստերի դահլիճ և ցուցահանդեսային տաղավար, ինչպես նաև գրասենյակային տարածքներ:
• Հանդեսադահլիճ - 440քմ մակերես, 412 տեղ
Նախատեսված է գիտական մեծ միջոցառումների, միջազգային գիտաժողովների, բիզնես-ֆորումների համար: Այն կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով, լուսավոր է և ջեռուցվում: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեխնիկա:
• Սեմինար դահլիճ - 85քմ մակերես, 50 տեղ
Այստեղ կարող են անցկացվել գիտաժողովներ, շնորհանդեսներ, քննարկումներ բանավեճեր և այլն: Այն կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով, լուսավոր է և ջեռուցվում է: Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեխնիկա:
• Նիստերի դահլիճ – 60քմ մակերես, 75 տեղ
Այստեղ կարող են անցկացվել խորհրդակցություններ, սենինարներ, պայմանագրերի կնքում, քննարկումներ և այլն: Այն կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով, լուսավոր է և ջեռուցվում է:
• Ցուցահանդեսային տաղավար – 200 քմ մակերես
Այն կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով, լուսավոր է և ջեռուցվում է:Տաղավարում կան բազմաթիվ ցուցատախտակներ, գովազդային վահանակներ, անհրաժեշտ պարագաներ: