ՆՁԱԿ
   
 

<<ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածի համագործակցության միջպետական ծրագիրը>> նախաձեռնել է ԱՊՀ Տնտեսական խորհուրդը`  2008թ. հունիսի 20-ի որոշմամբ, որից հետո  հաստատվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ: Հայաստանի կողմից Ծրագրի նախագծի մշակման և իրականացման Ազգային պատվիրատուն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, իսկ  Ազգային կոնտակտային կենտրոնի գոռծառույթները վերապահվել է  Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին:

Ծրագիրը հնարավորություն է տալիս մշակել մեխանիզմներ նորարարության ոլորտում պետական աջակցությունն ապահովվելու և համակարգելու համար, ինչպես նաև կատարել ռացիոնալ ընտրություն միջպետական առաջնահերթությունների և կրիտիկական տեխնոլոգիաների` որպես համագործակցության սուբյեկտներ, զարգացնել ծրագրի մասնակիցների գիտատեխնիկական և նորարարության պոտենցիալը երկարաժամկետում, ընդլայնել նորարարության ոլորտում ակտիվ ընկերությունների շրջանակը,  բարձրացնել նորարարության գործունեության գրավչությունը երիտասարդ գիտանականների, ինժեներների և մասնագետների համար և զարգացնել նորարարական մշակույթը:

Համատեղ ինովացիոն նախագծերի ընտրությունը Ծրագրում ընդգրկվելու համար անցկացվում է մրցութային հիմունքներով` ղեկավար մարմնի` Ծրագրի օպերատորի և այդ մարմնի կողմից ստեղծած խորհրդատվական և փորձագիտական խմբերի մասնակցությամբ:

Համատեղ ինովացիոն նախագծերի հիմնական փաստաթուղթը, որը դիտարկվում է նախքան նախագծի` Ծրագրում ընդգրկվելու մասին որոշման ընդունվելը, հանդիսանում է համատեղ ինովացիոն նախագծերի`  Ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտը: Դիմում-հայտը ներկայացվում է նախագծի կազմակերպություններից-անդամներից մեկի անունից: Այդ կազմակերպությունը ստանում է նախագծի համակարգողի կարգավիճակ:

Ինովացիոն նախագծերի ընտրության և փորձաքննության  մեխանիզմների արդյունավետ  մշակման ներառումը <<ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020թ. համագործակցության միջպետական ծրագրում>> հանդիսանում է առաջնային խնդիրներից մեկը` Ծրագրի արդիականացման շրջանակներում:

Ինովացիոն նախագծերի փորձաքննության անցկացման համար գործում է փորձաքննության երկաստիճան համակարգ:

Առաջին` ազգային մակարդակում, առաջարկվող նախագծի աշխատանքային փորձաքննությունը անցկացնում են ազգային մշակողը և պատվիրատուն` ծրագրի Տեղեկատվական քարտին համապատասխան, ապա ազգային մշակողը ինովացիոն նախագծը ներկայացում է Ծրագրի կառավարման մարմնի դիտարկմանը:

Երկրորդը Ծրագրի փորձաքննության մակարդակն է: Ծրագրի կառավարման մարմինը նախագծերը հավաքում է առաջարկվող ինովացիոն նախագծերից` համաձայնեցված ազգային պատվիրատուի և մշակողի հետ:

Ինովացիոն նախագծերի ընտրությունը իրականացնում է Մրցութային հանձնաժողովը, ներկայացված հայտերի համեմատության միջոցով, ինովացիոն նախագծերի ընտրության չափանիշների հիման վրա:

Մրցութային հանձնաժողովը ձևավորում է Ծրագրի օպերատորը: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր իշխանության մարմինների և զարգացման ինստիտուտների  ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, անկախ մասնագետներ և այլն:

Ծրագրի միջոցառումների և նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը հիմնված է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքների վրա: Հիմնական սկզբունքը հանդիսանում է նախագծերի համաֆինանսավորումը, որը ազգային բյուջեի և բիզնես հատվածի միջոցների համախմբումն է: Ընդ որում համաֆինանսավորման չափերը պետք է հաշվի առնի ի հայտ եկող բոլոր ռիսկերը և կարող են կազմել 5-100%  կախված ինովացիոն նախագծի նշանակությունից և առանձնահատկություններից:

Միջոցառումների և ինովացիոն նախագծերի ֆինանսավորումը իրականացվում է  Միջպետական նպատակային ծրագրի (ՄՆԾ) շրջանակներում: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ Ծրագրին  տրվել է կառուցվածքային տարրի կարգավիճակ, որը մշակվում, իրականացվում և ֆինանսավորվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004թ. ապրիլի 16-ին ընդունված ԱՊՀ ՄՆԾ Կարգին համապատասխան:

Միջոցառումների, ինովացիոն և ներդրումային նախագծերի ֆինանսավորման  աղբյուրները և ծավալները, դրանց մշակումը և իրականացումը  յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար  վճռվում են  ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ: